Այս եղանակով Պահածոյացված թթու կաղամբ պատրաստելով կհամոզվեք, որ սա ամենահաջող կաղամբի աղցաններից մեկն է:
Թթու կաղամբը այլ բանջարեղենով ստացվում է շատ բուրավետ, խրթխրթան և կծու, սա իդեալական հավելում է տարբեր կողմնակի ճաշատեսակների և խորտիկների համար:

Պահածոյացված թթու կաղամբ. Անհրաժեշտ բաղադրիչները
_ կաղամբ 3 կգ
_ սոխ 600 գ
_ քաղցր պղպեղ 600 գ
_ գազար 400 գ
_ շաքարավազ
_ բուսական յուղ 200 գ
_ քացախ 9% 200 մլ
_ աղ 7 ճաշի գդալ
_ դափնու տերև, պղպեղի հատիկներ

Պահածոյացված թթու կաղամբ. Պատրաստման եղանակը
_ Կաղամբը բարակ կտրատել, քերել գազարը խոշոր քերիչով, քաղցր պղպեղը շերտերով կտրատել, իսկ սոխը՝ բարակ կիսաօղակներով։
_ Բոլոր բանջարեղենները, բացի քաղցր պղպեղից, աղ անել ըստ ճաշակի, խառնել և զանգվածը հունցել։ Պետք չէ չափից շատ հունցել, պարզապես մի քիչ խառնել և տրորել։
_ Ավելացնել քաղցր պղպեղը և խառնել:
_ Լցնել շաքարավազը, ավելացնել քացախը և բուսական յուղը, ամեն ինչ լավ խառնել։
_ Մաքուր բանկաների մեջ բուրավետ պղպեղ և դափնու տերև դնել ըստ ճաշակի։
_Այժմ լցնել աղցանը, զանգվածը մի փոքր սեղմելով, այնուհետև մարինադը լցնում ենք բանկաների մեջ այն տարայից, որտեղ աղցանն է պատրաստվել։
_ Ծածկել կափարիչներով:
_ Դնել նախապես 150 աստիճան տաքացրած ջեռոցում և մանրէազերծել 30 րոպե։
_ Ջեռոցի ձեռնոցներով բանկաները հանել ջեռոցից, կափարիչներով ամուր փակել, շրջել ու փաթաթած թողնել, մինչև սառչի։
Աղցանը կարելի է պահել պահարանում կամ նկուղում։

Նման աղցանը շատ հաճելի է, խրթխրթան, կատարյալ հավասարակշռված քաղցր և թթու համով:
Բարի ախորժակ:
Տեսանյութ







