Պահածոյացված լոլիկ. Ամառային բույրով աղցան ձմռան համար

Պահածոյացված լոլիկ Պահածոներ

Սա շատ պարզ Պահածոյացված լոլիկ է, բայց այն այնքան համեղ և թարմ է ստացվում, որ հիշեցնում է ամառային աղցաններ՝ պատրաստված հենց նոր բանջարանոցից հավաքած բանջարեղենով։

Պահածոյացված լոլիկ

Պահածոյացված լոլիկ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Լոլիկ 2 կգ

_Սոխ 5-6 հատ

_Գազար 1 հատ

_Քաղցր պղպեղ 1 հատ

_Կծու պղպեղ 1 հատ

_Սխտոր 7 պճեղ

_Սամիթ մի փունջ

_Մաղադանոս մի փունջ

_Բուրավետ և սև պղպեղ 3 հատ

_Աղ 1 ճաշի գդալ

_Շաքարավազ 2 ճաշի գդալ

_Քացախ 50 մլ

Պահածոյացված լոլիկ

Պահածոյացված լոլիկ

Պահածոյացված լոլիկ. Պատրաստման եղանակը

_Սոխը օղակներով կտրատել։

_Լոլիկը կտրատել շերտերով։

_Գազարը, քաղցր և կծու պղպեղը, կանաչիները ու սխտորը մանրացնել բլենդերով, մինչև հարթվի:

_Մաքուր ու չոր բանկաների մեջ դնել լոլիկը, վրան սոխի շերտ, նորից լոլիկ։

_Լցնել եռման ջուրը և ծածկել կափարիչներով, թողնել 20 րոպե։

_Կաթսայի մեջ լցնել ջուրը, ավելացնել աղը, շաքարավազը, բանջարեղենային մանրացված խյուսը:

_Հասցնել եռման աստիճանի, եփել 3 րոպե, լցնել քացախը և եփել ևս 1 րոպե։

_Մարինադը լցնել բանկաների մեջ, ամրացնել կափարիչները, շրջել բանկաները, ծածկել, թողնել, մինչև սառչի:

_Պահել նկուղում կամ մառանում:

Պահածոյացված լոլիկ

Ստացվում է ահա այսպիսի պարզ, բայց շատ համեղ լոլիկով աղցան թեթև, կծու համով: Այս պահածոն պատրաստել ձեզ կհաջողվի։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Նոր աղցան բրոկոլիով

Խնդրում ենք Գնահատեք