Պահածոյացված պղպեղ. Ձմռանը սա լցոնում եք և շքեղ հյուրասիրությունը պատրաստ է

Պահածոյացված պղպեղ Պահածոներ

Պահածոյացված պղպեղ. Ձմռանը սա լցոնում եք և շքեղ հյուրասիրությունը պատրաստ է

Այս եղանակով պահածոյացված պղպեղը կարող եք օգտագործել տարբեր ուտեստներ պատրաստելիս կամ ուղղակի լցոնել աղացած մսով, դնել ջեռոցն ու հրավիրել թանկագին հյուրերին:

Մարինադն ապահովում է պղպեղի յուրահատուկ համն ու բույրը: Ես առաջարկում եմ պղպեղի պատրաստման պարզ բաղադրատոմսերից մեկը:

Պահածոյացված պղպեղ

Պահածոյացված պղպեղ. Անհրաժեշտ բաղադրիչները

— Բուլղարական պղպեղ

2 լիտր մարինադ պատրաստելու համար

— Ջուր 2 լ

— Շաքարավազ 1,5 ճաշի գդալ

— Աղ 1,5 — 2 ճաշի գդալ

— Սև պղպեղ 3 հատ

— Դափնու տերև 2 — 3 հատ

— Քացախ 9% 50 գ

Պահածոյացված պղպեղ

Պահածոյացված պղպեղ. Պատրաստման եղանակը

_Ընտրել ցանկացած չափի բարձրորակ պղպեղ, առանց վնասվածքների:

_Հեռացնել պոչերը, սերմերը:

Հուշում. Սուր դանակով, զգուշորեն կտրվածք անել պոչի կողքերով, պտտել այն և հեշտությամբ կարող եք ամբողջ միջուկը հանել սերմերով:

_Պղպեղի վրա լցնել եռման ջուր և թողնել 15 րոպե:

_Այժմ փափկած պղպեղը դնել ստերիլիզացված բանկաների մեջ: Ես ավելի փոքր պղպեղները դնում եմ մեծերի մեջ, այնուհետև դրանք շարում եմ բանկայի մեջ: Այսպիսով, դուք կարող եք ավելի շատ պղպեղ դնել բանկայի մեջ:

_Մարինադի համար խառնել բոլոր բաղադրիչները, բացառությամբ քացախի, եռացնել և եփել մի քանի րոպե:

_Լցնել մարինադը բանկաների մեջ, յուրաքանչյուրի մեջ լցնել քացախ, փակել կափարիչներով:

_Շրջել բանկաները, փաթաթել դրանք և թող սառչեն:

_Պահածոները պահել նկուղում կամ պահարանում:

Պահածոյացված պղպեղ

Բաղադրատոմսը շատ պարզ է, բայց պղպեղն այնքան անուշաբույր է ստացվում, երբ հետագայում շոգեխաշում եք լցոնած պղպեղը վառարանի վրա կամ ջեռոցում:

Պահածոյացված պղպեղը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կարմիր պղպեղ

Խնդրում ենք Գնահատեք