3 Պաղպաղակ․ Շոկոլադե, Ելակով և Վանիլային պաղպաղակ Ինչպես պատրաստել․ Պարզ և Համեղ բաղադրատոմս

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր պատրաստելու ենք Պաղպաղակ՝ շոկոլադե, վանիլային և ելակի։ Այս շոգերին զովանալու հեշտ, արագ և պարզ բաղադրատոմսերով կկիսվեն ձեզ հետ։ Ինչպես պատրաստել հարցի պատասխանը կստանաք:

3 Պաղպաղակ հեշտ և մատչելի․ Շոկոլադե, Ելակով և Վանիլային պաղպաղակ Ինչպես պատրաստել

Պաղապաղակ Բաղադրիչներ

Ելակով պաղպաղակ

  • Յոգուրտ ելակի — 3 տուփ 115 գր․ Ֆաննի ֆիրմայից
  • Ելակ — 7-8 հատ
  • Կարագ — 80-100 գր․

Շոկոլադե պաղպաղակ

  • Բանան -3 հատ
  • Կակաո — 2 ճ․գդ․
  • Շաքարի փոշի — 1 ճ․գդ․

Վանիլային պաղպաղակ

  • Ձու — 2 հատ
  • Շաքարի փոշի — 100 գր․
  • Մասկարպոնե Իտալական պանիր, ես Գալբանի բրենդին եմ նախապատվությունը տվել — 250 գր․

3 Պաղպաղակ հեշտ և մատչելի․ Շոկոլադե, Ելակով և Վանիլային պաղպաղակ Ինչպես պատրաստել

Պաղապաղակ Պատրաստման եղանակ

  • Մեզ յոգուրտներ պետք կգան, երևի թե ես շատ եմ գնել, բայց դե հաստատ երկար չի մնա սառնարանում
  • Ֆաննի և Դոլչե յոգուրտները այսօր կօգտագործեմ
  • Խորհուրդ  կտամ յոգուրտ ընտրելիս անպայման ուշադրություն դարձնել մակնշմանը, որպեսզի այն պարտադիր լինի յոգուրտ, այլ ոչ թե յոգուրտային ապրանքատեսակ։ Դա շատ կարևոր է, միայն մաքուր յոգուրտի մեջ են առկա օգտակար բակտերիաները
  • Հիմնականում այս միտումով միշտ այս յոգուրտներն եմ ընտրում, բալիկներս շատ են սիրում, ինքն էլ շատ համեղ է, մակնշմամբ էլ յոգուրտ
  • 3 ելակի տուփերը բացենք լցնենք հարիչի մեջ
  • Նախապես մաքրել և սառցախցիկում սառեցրել եմ մի քանի ելակ, որպեսզի հարելուց շատ չքայքայվեն, մոտ 7-8 հատ
  • 100 գրամ կարագ կավելացնենք  սառնարանից հանած ցանկալի է
  • Հարում ենք բլենդերով այնքան, որ միատարր լինի զանգվածը
  • Լցնում ենք համապատասխան տարայի մեջ և դնում սառցախցիկը

3 Պաղպաղակ հեշտ և մատչելի․ Շոկոլադե, Ելակով և Վանիլային պաղպաղակ Ինչպես պատրաստել

  • Անցնում ենք հաջորդ շոկոլադե պաղպաղակի պատրաստմանը
  • Մեզ անհրաժեշտ է 3 բանան, սկզբում 2-ը մաքրենք դնենք հարիչի տարայի մեջ, մի փոքր հարելուց հետո տեղ կբացվի նաև 3-րդ բանանը կավելացնենք
  • Բանանի վրա լցնում ենք 2 ճաշի գդալ կակաո
  • 1 ճաշի գդալ շաքարի փոշի
  • Սկսում ենք հարել, ընթացքում չմոռանալով ավելացնել նաև 3-րդ բանանը
  • Համասեռ դարձավ, կրկին լցնենք համապատասխան տարայի մեջ և տեղավորենք սառցախցիկում
  • Անցնենք երրորդ տարբերակին վանիլային պաղպաղակ կպատրաստենք
  • Անհրաժեշտ է 2 ձվի դեղնուցը առանձնացնել սպիտակուցից
  • Երկուսի վրա էլ շաքարավազ կլցնենք 50-ական գրամ
  • Սկզբում հարենք սպիտակուցն ու ստանանք բեզե
  • Հետո անցնենք դեղնուցին և գոգլիի պես հարենք
  • Մեր վանիլային պաղպաղակի կարևոր և հիմնական բաղադրիչը Մասկարպոնե իտալական աղանդերային պանիրն է
  • Գալբանի Մասկարպոնեն եմ ընտրել փոքր 250 գրամանոց տարբերակն կօգտագործեմ այսօր
  • Պանրից համեղ աղանդեր պատրաստելու բաղադրատոմսն էլ տուփի վրա արդեն կա նկարազարդ
  • Իմ ալիքում Նապոլեոն տորթի կրեմն էլ եմ այս պանրով պատրաստել, հրաշք մի բան է, իսկ ով դեռ չի տեսել հղումը կգտնի նկարագրությունների բաժնում
  • Պաղպաղակն էլ շատ համեղ է ստացվելու
  • Պանիրը լցնենք հարած ձվի վրա գդալ գդալ և հարենք լուծվեց
  • Վանիլին կլցնենք մի պտղունց մեր վանիլային պաղպաղակին

3 Պաղպաղակ հեշտ և մատչելի․ Շոկոլադե, Ելակով և Վանիլային պաղպաղակ Ինչպես պատրաստել

  • Կավելացնենք նաև բեզեն
  • Իրար հետ մի լավ կհարենք, արդեն տարալուծված զանգվածը կդնենք տարայի մեջ և կտեղադրենք սառցախցիկ
  • 1 ժամ հետո կհանենք մեր պաղպաղակները
  • Բոլորը առանձին-առանձին կխառնենք, որպեսզի սառցագնդիկներ չառաջանան, տարալուծված լինեն ամբողջությամբ և նմանվեն պրոֆեսիոնալ պաղպաղակ պատրաստող սարքերի պատրաստած տարբերակին
  • Նույն գործողությունը կրկնելու ենք նաև 1 ժամ անց
  • Այդ ընթացքում ես կներկայացնեմ մեր կողմից անցկացվող խաղարկության պայմանները
  • Հարկավոր է բաժանորդագրվել մեր ալիքին
  • Լայք դնել տեսանյութի տակ, ինչպես նաև գրել մեկնաբանություն բաղադրատոմսերի վերաբերյալ
  • Մեկ հաջողակ ընտրվելու է պատահականության սկզբունքով
  • Արդյունքները ամփոփելու ենք մեր ֆեյսբուքի խմբում, ինչպես նաև մեր ինստագրամյան էջում, որին ցանկալի է նույնպես հետևեք, քանի-որ այնտեղ մենք ավելի հաճախ ենք հանդիպում

3 Պաղպաղակ հեշտ և մատչելի․ Շոկոլադե, Ելակով և Վանիլային պաղպաղակ Ինչպես պատրաստել

  • 2 անգամ խառնել սառցախցիկ դնելուց հետո ցանկալի է 4-5 ժամ թողնել մինչև մատուցելը, կարելի է և ողջ գիշեր
  • Արդեն մատուցելու ժամանակն է
  • Պաղպաղակի գդալը օգտագործելուց առաջ հարկավոր է գոլ ջրի մեջ թաթախել, ավելի հեշտ և կլորիկ գնդեր ձևավորելու համար
  • Ահա և մեր պաղպաղակները պատրաստ են, մնում է վայելել։

3 Պաղպաղակ․ Շոկոլադե, Ելակով և Վանիլային պաղպաղակ Ինչպես պատրաստել․ Պարզ և Համեղ բաղադրատոմս

Դե ինչ , բարի ախորժակ։

Խնդրում ենք Գնահատեք