Պանրով գնդիկներ. Կպատրաստեք շատ արագ:
Ցանկացած խորտիկ պետք է լինի օրիգինալ, արագ պատրաստված և գեղեցիկ: Պանրով գնդիկները հենց այդ տարբերակն է:
Պատրաստելու համար կպահանջվի կես ժամից պակաս, իսկ տեսքը պարզապես զարմանալի է, հատկապես, եթե դուք դիմում եք ձեր երևակայությանը: Այնպես որ պանրով գնդիկները յուրահատուկ են գաղափարի և համի առումով:

Պանրով գնդիկներ. Անհրաժեշտ բաղադրիչներ
_Կիսափափուկ պանիր 400 գ
_Ձու 2 հատ
_Գնդիկների լցոնում ( ձիթապտուղ, խաղող, անանասի կտոր և այլն)
_Մայոնեզ — 1 ճաշի գդալ
_Թաթախման համար ըստ ցանկության վերցնել քնջութի սերմեր, կոկոսի փաթիլներ, աղացած պիստակներ և այլն

Պանրով գնդիկներ. Պատրաստման եղանակը, քայլ առ քայլ
_Քերել պանիրը նուրբ քերիչով, որպեսզի զանգվածը ավելի համասեռ լինի: Խաշել ձվերը, մաքրել և քերել դրանք նույնպես:
_Ձվերը ավելացնել պանրին և ավելացնելով մայոնեզ, ամեն ինչ մանրակրկիտ խառնել: Գնդիկների ձևավորման համար անհրաժեշտ զանգվածը պատրաստ է:
_Այժմ, կախված նրանից, թե արդյոք գնդիկներն անելու եք լցոնով կամ առանց դրա, սկսել ձևավորման գործընթացը:
_Վերցնել լցոնը, օրինակ` խաղողի հատիկը, մի փոքր պանրի զանգվածը և ձևավորում գնդիկը, փորձելով լցոնը ծածկել բոլոր կողմերից: 2-3 գնդիկ պատրաստելուց հետո կհասկանաք, թե որքան է հարկավոր վերցնել պանրի զանգված վերցնել լցոնումը ամբողջությամբ ծածկելու համար:
_Եթե որոշեք գնդիկներ պատրաստել առանց լցնելու, ապա պարզապես այն գլորեք և անցեք բաղադրատոմսի հաջորդ քայլին:
_Վերջնական քայլով գնդիկը թաթախել նախընտրած փշուրներով: Քնջութը լավ կլինի թեթև բովել, ավելի համեղ կլինի:
_Կարող եք օգտագործել կոկոսի փաթիլներ` պարզապես դրանք լցնելով ափսեի մեջ և գնդիկը գլորելով դրա մեջ, կստանաք պանրով ռաֆաելլո:
_Իսկ եթե ուզում եք գույներ կամ ինչ-որ անսովոր բան, գնդիկը թաթախեք փոշիացված կամ մանրացված պիստակներով:
_Պատրաստի գնդիկները, զգուշորեն շարել ափսեի վրա բրգաձև, որպեսզի գեղեցիկ և հարմար լինի վերցնել:
Մատուցելուց առաջ պանրի գնդիկները լավ կլինի պահել սառնարանում, որպեսզի դրանք չկորցնեն իրենց ձևը:

Պանրով գնդիկները պատրաստ են:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տապակած պանիր







