Պանրով և կարտոֆիլով բլիթ. Խթրխրթան ու համեղ ուտեստն արագ ընթրիքի համար կպատրաստեք շատ հեշտությամբ

Պանրով և կարտոֆիլով բլիթ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Դուք անմիջապես կսիրահարվեք Պանրով և կարտոֆիլով բլիթ պատրաստելու այս բաղադրատոմսին հենց որ փորձեք այն։

Փափուկ, խրթխրթան կեղևով կարտոֆիլի բլիթն առանց խմորիչի կամ փխրեցուցիչի օգտագործման: Ամեն ինչ պատրաստվում է արագ և պարզ, նույնիսկ առանց ջեռոցի, այլ սովորական տապակի մեջ։

Պանրով և կարտոֆիլով բլիթ

Պանրով և կարտոֆիլով բլիթ. Բաղադրությունը

_ 6 ճաշի գդալ կաթ

_ 1/8 թեյի գդալ աղ

_ 150 գր. ալյուր

_ 1 ճաշի գդալ հալած կարագ

_ 1 մեծ կարտոֆիլ (կամ 2 փոքր)

_ 1 ճաշի գդալ մանր կտրատած սոխ

_ 1 ճաշի գդալ մայոնեզ

_ կոշտ պանիր ըստ ճաշակի

Պանրով և կարտոֆիլով բլիթ Պանրով և կարտոֆիլով բլիթ

Պանրով և կարտոֆիլով բլիթ. Պատրաստման եղանակը

_ Ալյուրից, աղից, կաթից և կարագից հունցել փափուկ խմոր։ Տեղափոխել տոպրակի մեջ, կես ժամով ուղարկել սառնարան։

_ Կարտոֆիլը խաշել, պատառաքաղով տրորել, դարձնել խյուս։ Աղ անել, ավելացնել համեմունքներ ըստ ճաշակի, ինչպես նաև մայոնեզ։

_ Կարող եք ավելացնել մսային որոշ բաղադրիչներ, օրինակ՝ բեկոն, հավի կրծքամիս, խոզապուխտ, կարող եք ավելացնել տապակած սունկ և այլն։

_ Խմորը գրտնակում ենք բարակ շերտով։ Կենտրոնում դնել պանիրը, վրան դնել կարտոֆիլի միջուկը, իսկ վերջում մի քիչ պանիր ավելացնել։

_Հավաքել խմորը կողքերից դեպի վերև և կենտրոնում իրար սեղմեք ծայրերը: Շրջել, գրտնակով մի փոքր գրտնակել, որ լինի թավայի տրամագծին հավասար։

_ Թավային և բլիթի վերին մասին յուղ քսել։ Կափարիչով ծածկել թավան և եփել միջին ջերմության վրա 3-5 րոպե յուրաքանչյուր կողմից:

Պանրով և կարտոֆիլով բլիթ Պանրով և կարտոֆիլով բլիթ

Բլիթը մատուցում ենք տաք վիճակում, քանի դեռ պանիրը հալված է։ Ինչպես տեսնում եք, ամեն ինչ աներևակայելի հեշտ է ստացվում և շատ համեղ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Խաչապուրի թավայի մեջ

Խնդրում ենք Գնահատեք