Պասային կեքսերը հացի փոխարեն կարելի է մատուցել ապուրով կամ մի բաժակ անուշահոտ քաղցր թեյի հետ։ Ամեն դեպքում, բոլորը գոհ կլինեն։
Ի դեպ, բաղադրիչները կարող եք փոփոխել ըստ ցանկության։ Օրինակ՝ հանեք սխտորը և փոխարինեք չոր կանաչիներով, սև ձիթապտղի փոխարեն վերցրեք կանաչ ձիթապտուղ, իսկ չորացրած լոլիկի փոխարեն՝ բրոկոլի կամ սունկ։

Ինչ վերաբերում է բուսական յուղին, ապա այն նախընտրելի է, որ լինի ձիթապտղի յուղ, որը հիանալի կերպով կընդգծի կեքսի համը։ Այս կեքսով բրդուճներն այնքան համեղ ու բուրավետ են, որ դրանք կարելի է հաճախ պատրաստել, անկախ հոգևոր նկատառումներից։

Պասային կեքսեր. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ալյուր 400 գր
_Աղ 1/2 թեյի գդալ
_Շաքարավազ 1/2 թեյի գդալ
_Չոր խմորիչ 2 թեյի գդալ
_Բուսական յուղ 90 մլ
_Ջուր 300 մլ
_Առանց կորիզների սև ձիթապտուղ 50 գր
_Չորացրած լոլիկ 50 գր
_Սխտոր 4 պճեղ
_Կանաչի 30 գր

Պասային կեքսեր. Պատրաստման եղանակը
_Պատրաստել խմորը, ալյուրը աղի հետ մաղել մի մեծ ամանի մեջ:
_Ավելացնել շաքարավազը, չոր խմորիչը և խառնել, լցնել 50 մլ ձեթը և տաք ջուրը, շարունակել խառնել:
_Ստացված փափուկ կպչուն խմորը դնել 20 մլ բուսական յուղով յուղած ամանի մեջ։
_Ծածկել մաքուր սրբիչով կամ թաղանթով և թողնել տաք տեղում 1 ժամ։
_Քանի դեռ խմորը հանգստանում է, պատրաստել միջուկը։
_Ձիթապտուղն ու չորացրած լոլիկները մանր խորանարդներով կտրատել։
_Մաքրել և կտրատել սխտորը (մի քիչ մի կողմ դնել):
_Կանաչիները լվանալ, չորացնել և մանր կտրատել (նույնպես մի քիչ մի կողմ դնել)։
_Խառնել բոլոր պատրաստված բաղադրիչները։
_Հասունացած խմորը հունցել, ավելացնել լցոնը և մանրակրկիտ խառնել:
_Թողնել 30 րոպե, ապա բաժանել փոքր գնդիկների (մոտավորապես 50 գ):
_Վերցնել 100 մլ սիլիկոնե կաղապարներ կեքսերի համար։
_Պատրաստի խմորի գնդիկները դնել դրանց մեջ։
_Ծածկել մաքուր սրբիչով և թողնել 40 րոպե հասունանա։
_Ջեռոցը տաքացնել մինչև 200°C։ Կաղապարները դնել ջեռոցի տապակի վրա։ Թխել 30 րոպե:
_Մնացած յուղը խառնել սխտորի և կանաչիների հետ։ Անմիջապես քսել տաք կեքսերին և մատուցել:

Այս հացիկները ձեզ շատ դուր կգան, անպայման փորձեք:
Բարի ախորժակ:







