Պարզ աղցան. Հարմար առիթ է անուշաբույր և ախորժելի տոնական ուտեստ պատրաստելու

Պարզ աղցան  ԱՂՑԱՆՆԵՐ

Հետաքրքիր պարզ աղցան մարինացված սնկով, թթու վարունգով և լոլիկով։

Ամենահամեղը երբեմն պարզ ու հեշտ ուտեստներն են լինում, հատկապես, եթե դրանք նաև հագեցնող ու անուշաբույր են:

Դե ուրեմն, եկեք առիթը բաց չթողնենք և պատրաստենք հաճելի, համեղ ուտեստ:

Պարզ աղցան 

Պարզ աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Թթու սունկ 200 գր

_Թթու վարունգ 3 հատ

_Մարինադ լոլիկ 2 հատ

_Սոխ 1 հատ

_Կանաչ կամ սև ձիթապտուղ 100 գր

_Սխտոր 2 պճեղ

_Կանաչիներ և բուսական յուղ՝ ըստ ճաշակի

Պարզ աղցան 

Պատրաստման եղանակը

_Վարունգը կտրատել ըստ ցանկության և խառնել ձիթապտղի հետ։

_Սունկը կտրատել բարակ շերտերով և լցնել աղցանի մեջ։

_Կանաչ լոլիկը նույնպես կտրատել շերտերով և ավելացնել աղցանին։

_Քերել քերիչով սխտորը աղցանի մեջ (սա ըստ ցանկության):

_Կարող եք նաև վերցնել ցանկացած կանաչի ըստ ճաշակի, կտրատել և ավելացնել աղցանին։

_Աղցանը հագեցնել բուսայուղով և մատուցել։

Պարզ աղցան 

Բարի ախորժակ:

Տեսանյութ

7 աղցան պահքի համար

Խնդրում ենք Գնահատեք