Պարզ աղցան. Անչափ համեղ է ու հագեցնող հարմար է ընթրիքի և երեկույթի ժամանակ

Պարզ աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Պարզ աղցան. Հարմար է պատրաստել, երբ ժամանակ չունեք, բայց համեղ ուտեստ եք ուզում:

Հավի, վարունգի, ոլոռի համադրությամբ պարզ, բայց շատ հագեցնող տնական աղցան՝ կանաչիներով: Այն կատարյալ է թե սովորական ընթիքի, թե տոնական սեղանի համար:

Պարզ աղցան

Պարզ աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Հավի փափկամիս 150 գր

_Վարունգ 2 հատ

_Ձու 2 հատ

_Կանաչ ոլոռ պահածոյացված 200 գր

_Սամիթ և մաղադանոս՝ ըստ ճաակի

_Թթվասեր 3 ճաշի գդալ

_Մայոնեզ 3 ճաշի գդալ

_Աղ պղպեղ՝ ըստ ճաշակի

Պարզ աղցան

Պարզ աղցան. Պատրաստման եղանակը

_Հավի միսը եփել աղ արած և համեմունքներով ջրի մեջ, սառեցնել և կտրել խորանարդներով:

_Ձվերը եփել, սառեցնել, մաքրել և կտրել խորանարդներով:

_Թարմ կանաչիները մանր կտրատել:

_Մսին խառնել ոլոռ, կանաչիներ և մնացած այլ բաղադրիչները:

_Աղցանը համեմել թթվասերով կամ մայոնեզով:

_Վերջում աղով և պղպեղով համեմել և մատուցել:

Պարզ աղցան

Աղցանը շատ համեղ է ստացվում՝ ինչպես թարմ, այնպես էլ պահածոյացված վարունգով, իսկ եփած միսը հիանալի փոխարինվում է ապխտած մսով:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հավի կրծքամսով աղցան

Խնդրում ենք Գնահատեք