Պարզ աղցան. Համեղ և օրիգինալ նախուտեստ ձվով և բանջարեղենով

պարզ աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Պատրաստեք համեղ և օրիգինալ, բայց շատ պարզ աղցան ձվով և բանջարեղենով։ Նման ուտեստ կարող եք պատրաստել ճաշի կամ տոնական սեղանի համար։

պարզ աղցան

Պարզ աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_ խաշած ձու 4 հատ

_ խաշած կարտոֆիլ 2 հատ

_ կանաչ սոխ 1 փունջ

_ գազար 1 հատ

_ քաղցր պղպեղ 1 հատ

_ լոլիկ 3 հատ

_ սոխ 1 հատ

_ պահածոյացված եգիպտացորեն 3 ճաշի գդալ

_ բուսական յուղ, աղ

Սոուսի համար

_ թթու վարունգ 3 հատ

_ մայոնեզ 100 գ

_ բնական յոգուրտ 100 գ

_ սամիթ և պղպեղ՝ ըստ ճաշակի

պարզ աղցան

Պարզ աղցան. Պատրաստման եղանակը

_Ձուն, կարտոֆիլը, քաղցր պղպեղը, սոխը և մանր լոլիկը կտրատել խորանարդիկներով։

_ Քերել հում գազարը խոշոր քերիչով։

_Կանաչ սոխը մանր կտրատել։

_ Բոլոր բանջարեղենները լցնել մեծ ամանի մեջ։

_ Սոուսի համար խառնել մայոնեզը և բնական մածունը կամ թթվասերը, մանր կտրատած թթու վարունգը և սամիթը։ Սոուսը լավ խառնել։

_ Աղցանին ավելացնել բուսայուղ, պղպեղ՝ ըստ ճաշակի և համեմել սոուսով։

Պատրաստի աղցանը դնել ափսեների մեջ և մատուցել։

պարզ աղցան

Նման համեղ նախուտեստը կարող է օգտագործվել որպես մսի կողմնակի ճաշատեսակ: Աղցանը հագեցնող է ստացվում կարտոֆիլի և եգիպտացորենի շնորհիվ։ Կարող եք համեմել միայն մայոնեզով, եթե ձեզ դուր չի գալիս թթվասերի կամ մածունի համը։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Նոր աղցան բրոկոլիով

Խնդրում ենք Գնահատեք