Պելմենիների խմոր. Ճկուն փափուկ և իդեալական խմոր

Պելմենիների խմոր ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այս բաղադրատոմսով դուք կպատրաստեք շատ փափուկ և առաձգական պելմենիների խմոր, խնկալիների և այլ ուտեստների համար։

Պելմենիների խմոր

Պելմենիների խմոր. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ձու 1 հատ

_Բուսական յուղ 1 ճաշի գդալ

_Տաք ջուր 1 բաժակ

_Ալյուր 3 բաժակ

_Աղ 1 թեյի գդալ

Պելմենիների խմոր

Պելմենիների խմոր. Պատրաստման եղանակը

_Ձվերը խառնել աղի հետ և հարել խառնիչով։

_Ալյուրը մաղել, մաս-մաս լցնել զանգվածի մեջ, լցնել տաք ջուրն ու բուսայուղը։

_Սկզբում խառնել բահիկով, ապա, երբ խմորի ջերմաստիճանը թույլ է տալիս՝ ձեռքերով հունցել ալյուր ցանած սեղանի վրա։

_Խմորը փափուկ, ճկուն և առաձգական է ստացվում, արդեն կարող եք սկսել ձևավորել պելմենիներ, խնկալիներ և այլն:

Պելմենիների խմոր

Հուշում. խմորն իրեն հիանալի է պահում ձեռքով պելմենի ձևավորման ժամանակ, իսկ երբ դա անում եք կաղապարով, այն չի փռվում, կարելի է շատ բարակ գրտնակել։

Կարող եք նաև շերտավոր խմոր պատրաստել՝ խմորը մի քանի մասի բաժանել և յուրաքանչյուրը բարակ գրտնակել։ Այնուհետև յուրաքանչյուր շերտին քսեք հալած կարագ և դրեք իրար վրա, այժմ գրտնակեք մեկ մեծ շերտ։

Այս խմորից կարող եք կտրել շրջանակներ կամ եռանկյուններ, դնել միջուկ և թխել կարկանդակներ 180 աստիճան տաքացրած ջեռոցում 20-ից 30 րոպե:

Այս եղանակով կարկանդակներ կարելի է նաև տապակել թավայի մեջ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Համեղ պելմենի հեշտ բաղադրատոմս

Խնդրում ենք Գնահատեք