Պելմենիով ապուր. Դյուրամարս ու հագեցնող կերակուր

Պելմենիով ապուր ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Պելմենիով ապուր. Դյուրամարս ու հագեցնող կերակուր

Պելմենին ունիվերսալ ուտեստ է: Քանի որ սլավոնական ժողովուրդների և նրանց հարևանների խոհարարական ավանդույթները սերտորեն փոխկապակցված են, այս համեղ ուտեստի փոփոխված բաղադրատոմսերը կարող եք գտնել տարբեր երկրների խոհանոցներում: Հիմնականում դրանք տարբերվում են լցոնմամբ: Մսի փոխարեն պելմենին կարող է լցոնվել կաղամբով կամ սնկով: Բայց դրանց ձևը պարտադիր պետք է նույնը մնա:

Սովորաբար իմ սառնարանում միշտ կա մոտ կես կիլոգրամ հյութալի պելմենի: Ես միշտ պահում եմ այս պաշարը, քանի որ պելմենին օգտագործում եմ տարբեր ուտեստների մեջ: Ահա իմ սիրելի կերակուրներից մեկը:

Պելմենիով ապուրը տնական ուտեստ է ամեն օրվա համար: Այն դուր կգա նրանց, ովքեր սիրում են կոլոլակով, կամ խմորակտորներով ապուրներ:

Պելմենիով ապուր

Պելմենիով ապուր. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Ջուր 2.5 լ
  • Պելմենի 250 գ
  • Կարտոֆիլ 150 գ
  • Գազար 100 գ
  • Սոխ 80 գ
  • Բուլղարական պղպեղ 70 գ
  • Արևածաղկի ձեթ 2 ճաշի գդալ
  • Մաղադանոս 20 գ
  • Աղ` ըստ ճաշակի
  • Սև պղպեղ (աղացած)` ըստ ճաշակի

Պելմենիով ապուր

Պելմենիով ապուր

Պելմենիով ապուր. Պատրաստման եղանակը

  1. Մաքրած կարտոֆիլը կտրել միջին չափի կտորներով: Կտրել սոխը գազարը և պղպեղը խորանարդաձև:
  2. Թարմ բուլղարական պղպեղի փոխարեն կարող եք օգտագործել սառեցվածը, ապուրի դեպքում դա այնքան էլ կարևոր չէ:
  3. Լցնել կարտոֆիլը աղ արած եռացող ջրի մեջ: Եփել 5-7 րոպե միջին կրակի վրա:
  4. Այդ ընթացքում, տապակել սոխը գազարի և պղպեղի հետ միասին տաք յուղի մեջ մինչև թափանցիկ դառնա:
  5. Այս խառնուրդը կեփվի 4-5 րոպե: Դրանից հետո լցնել կարտոֆիլի վրա, խառնուրդը եռացնել:
  6. Հետո լցնել սառեցված պելմենիները, եփել ապուրը ևս 7 րոպե ցածր կրակի վրա: Ամբողջ ընթացքում պետք է խառնել:
  7. Պատրաստման վերջում կաթսայի մեջ ավելացնել մանր կտրատած կանաչիներ և մի փոքր սև պղպեղ:
  8. Անջատել կրակը, փակել կաթսան կափարիչով: Թող ուտեստը եփվի 10-15 րոպե:

Պելմենի ապուր

Սա իսկապես պարզ ուտեստ է, որը չի հավակնում հայտնվել տոնական սեղանին: Բայց այն կարող են հագեցնող լինել, և պետք է մոտ մեկ ժամ ծախսել դրա պատրաստման վրա:

Պելմենիով ապուրը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հավի մսով ապուր

Խնդրում ենք Գնահատեք