Պեկինյան կաղամբով Աղցան պատրաստելով դուք կարող եք սկսել ստեղծել հիանալի խոհարարական տոն:
Ուրախանալու առիթներ գուցե այնքան էլ շատ չկան, բայց դա չի նշանակում, որ պետք է դադարեք հաճելի ուտեստներ վայելել: Հատկապես, եթե դրանք պատրաստվում են անչափ հեշտ:
Դժվար կլինի անցնել այս աղցանի կողքով: Ֆանտաստիկ տեսքը դրա հիմնական առանձնահատկությունը չէ: Հավն ու բանջարեղենը` համեմված պանրի գնդիկներով, կծու սոուսով, կպայծառացնեն ձեր ամենօրյա սննդացանկը: Նման աղցանով ամեն օրը տոն կլինի:

Պեկինյան կաղամբով Աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
_Հավի կրծքամիս 300 գր
_Քնջութ 10 գ
_Պեկինյան կաղամբ 350 գ
_Պահածոյացված եգիպտացորեն 85 գ
_Ֆետա պանիր 100 գ
_Բուլղարական պղպեղ 150 գ
_Կարմիր սոխ 120 գ
_Սխտոր 3 պճեղ
_Սամիթ 20 գ
_Բոքոն հաց 160 գ
_Ձիթապտղի յուղ 30 գ
_Պրովանսյան համեմուքներ 1 թեյի գդալ
_Մայոնեզ 130 գ
_Սոյայի սոուս 15 մլ
_Մանդարինի հյութ 40 մլ


Պեկինյան կաղամբով Աղցան. Պատրաստման եղանակը
_Կտրել հացը խորանարդներով մոտ 1 սմ չափերով: Տոպրակի մեջ լցնել հացը, ավելացնել ձիթապտղի յուղ, պրովանսալ համեմունքներ, աղ և ճզմել 1 պճեղ սխտոր: Փակել տոպրակը և խառնել պարունակությունը:
_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և վրան լցնել հացի կտորները: Ջեռոցը տաքացնել 170 աստիճանով և 20 րոպե չորացնել բոքոնի կտորները, երբեմն խառնելով:
_Կտրել հավի միսը շերտերով, աղ և պղպեղ անել, ավելացնել քնջութի սերմերը, 5-6 րոպե թավայի մեջ տապակել բոլոր կողմերից արևածաղկի ձեթով:
_Ֆետան խառնել մանր կտրատած սամիթի և ճզմած սխտորի պճեղի հետ:
_Միատարր զանգվածից թեյի գդալով առանձնացնել մասեր և գնդիկի ձև տալ դրանց:
_Առանձին ամանի մեջ խառնել մայոնեզը, սոյայի սոուսը, հյութը և քամած սխտորը: Կաղամբը և պղպեղը մանր կտրել շերտերով, մանրացնել սոխը:
_Խորը ամանի մեջ խառնել կաղամբը, եգիպտացորենը, պղպեղը, սոխը և հավի միսը:
_Կաղամբով աղցանը գնդիկներով և չորահացերով տեղափոխել հարթ ափսեի վրա, լավ ցողել սոուսով:


Պեկինյան կաղամբով Աղցանը պատրաստ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Աղցան Ցեզար







