Պեստո սոուս. Ունիվերսալ համեմունք, որն անպայման պետք է ունենալ տանը
Իտալական պեստո սոուսն ամենահայտնի և սիրվածներից մեկն է աշխարհում, և դա հասկանալի է, քանի որ պեստոն ուտեստներին տալիս է բոլորովին թարմ համ: Պատրաստվում է ձիթապտղի յուղով, ռեհանով և պանրով: Այս սոուսի դասական բաղադրատոմսը ավելի քան 200 տարեկան է:
Պեստոյի սոուսը իդեալական է մակարոնեղենի և մսի հետ: Այն նաև օգտագործվում է որպես մարինադ ձկնեղենի համար և երբեմն ավելացվում է տարբեր ապուրների մեջ: Եթե ցանկանում եք մսից կամ ձկից պատրաստված ուտեստը հատուկ դարձնել, օգտագործեք պեստոն որպես համեմունք: Նա յուրաքանչյուր ճաշատեսակին հրաշալի համ կավելացնի:

Պեստո սոուս. Անհրաժեշտ բաղադրիչները
- Սխտոր 3-4 պճեղ
- Ռեհանի 1 փունջ
- Սոճու ընկույզ(եթե չկա, կարող եք վերցնել հունական ընկույզ) 40 գ
- Ձիթապտղի յուղ 100 գ
- Պարմեզան 70 գր
- Ծովային աղ 1 պտղունց

Պեստո սոուս. Պատրաստման եղանակը
- Պեստոյի դասական բաղադրատոմսը պատրաստվում է քարե հավանգով, բայց եթե չունեք, օգտագործեք բլենդեր:
- Լցնել ձիթապտղի յուղը, լվացած ռեհանը, մաքրած սխտորը, սոճու ընկույզը և քերած պարմեզանը բլենդերի ամանի մեջ և մանրացնել բոլոր բաղադրիչները հարթ մածուկի աստիճան:
Սոուսի թանձրությունն ու խտությունը կարող եք ինքներդ կարգավորել` ավելացնելով որոշակի բաղադրիչներ:
Այս համեղ սոուսի բաղադրատոմսը պահպանեք ձեր նախընտրածների ցանկում: Դա օգտակար կլինի տարբեր առիթներով, ամեն անգամ, եթե ցանկանում եք ուրախացնել ձեր սիրելիներին համեղ ուտեստներով:

Սոուսը պատրաստ է:
Բարի ախորժակ
Տեսանյութ
Համեղ տնական սոուս







