Պղպեղով աղցան. Անուշահամ բուրավետ նախուտեստը կորեական բաղադրատոմսով պատրաստեք ու մատուցեք թեկուզ անմիջապես

Պղպեղով աղցան ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Պղպեղով աղցան. Նման նախուտեստը միշտ իր տեղը կգտնի սեղանին:

Բուլղարական պղպեղը հիանալի է տարբեր ուտեստներ և աղցաններ պատրաստելու համար: Շատերն են պատրաստում պահածոյացված աղցաններ, որոնց համը շատ նման է թարմ բանջարեղենի համին:

Պղպեղով աղցան

Պղպեղով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Բուլղարական պղպեղ 1,7 կգ

_Թարմ կանաչի՝ ըստ ճաշակի 1 փունջ

_Սխտոր 6 պճեղ

_Կծու պղպեղի կեսը

_Քացախ 9% 100 մլ

_Բուսական յուղ 100 մլ

_Աղացած պղպեղ 1 թեյի գդալ

_Շաքարավազ 4 ճաշի գդալ

_Աղ 2 ճաշի գդալ

Պղպեղով աղցան

Պղպեղով աղցան

Պղպեղով աղցան. Պատրաստման եղանակը

_Աղցանը ոչ միայն համեղ, այլև գեղեցիկ դարձնելու համար ընտրել բազմագույն պղպեղ՝ մսոտ և պինդ:

_Վերցնել կանաչիները ըստ ճաշակի՝ ռեհան, սամիթ, մաղադանոս կամ համեմ:

_Կտրել պղպեղը բարակ շերտերով, կտրատել կանաչիները:

_Խառնել պղպեղը, կանաչիները, կտրատած սխտորը, աղը, շաքարը, պղպեղը, բուսական յուղը և քացախը:

_Թողնել 2 ժամ ՝ երբեմն խառնելով:

_Պետք է աղցանը սեղմելով դնել մաքուր բանկաների մեջ, և լցնել առաջացած հյութը:

_Կափարիչներով ծածկել և տակը սրբիչ փռած կաթսայի մեջ դնել:

_Լցնել տաք ջուրը մինչև բանկաների ուսերը և մանրէազերծել այն պահից, երբ ջուրն արդեն եռում՝ է 15 րոպե:

_Փակել կափարիչներով և սառչելուց հետո բանկաները դնել նկուղում կամ պահարանում:

Պղպեղով աղցան

Աղցանը հիանալի կերպով համակցվում է տարբեր կողմնակի ուտեստների, մսով և ձկնամսով նախուտեստների հետ: Այն կարելի է ավելացնել շոգեխաշած բանջարեղենին, բորշչին և այլն:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կարմիր պղպեղ

Խնդրում ենք Գնահատեք