Նման բուրավետ և համեղ, Պղպեղով նախուտեստը կծու նոտայով՝ կատարյալ հավելում է ցանկացած մսային ուտեստների և ոչ միայն խորովածի համար:

Պղպեղով նախուտեստ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Քաղցր պղպեղ 1,5 կգ
_Մաղադանոս 1 փունջ
_Սամիթ 1 փունջ
_Համեմ 1 փունջ
_Սխտոր 1 գլուխ
_Կծու պղպեղ 1 հատ
Մարինադի համար
_Ջուր 1 լ
_Աղ 100 գր
_Շաքարավազ 120 գր
_Դափնու տերև 2 հատ
_Համեմի սերմեր 1 թեյի գդալ
_Բուսական յուղ 120 մլ
_Քացախ 6% 150 մլ
_Սև Պղպեղի հատիկներ և բուրավետ պղպեղ 5-7 հատ

Պղպեղով նախուտեստ. Պատրաստման եղանակը
_Պղպեղի միջնամասը հանել, լվանալ, կարելի է վերցնել ցանկացած պղպեղ՝ ամեն դեպքում համեղ կլինի։
_Կտրել 4 մասի։
_Ջրի մեջ լուծել աղն ու շաքարավազը, դափնու տերևը, համեմը, պղպեղի հատիկները, քացախը, բուսայուղը։
_Երբ մարինադը եռա, լցնել պղպեղը, եփել 1 — 2 րոպե, ամեն ինչ կախված է պղպեղի պտղամսի հաստությունից։
_Մանր կտրատած կանաչիին խառնել մանր կտրատած սխտորը և կծու պղպեղը։
_Պղպեղը շերտով դնել տարայի մեջ, ցանել կանաչիների ու սխտորի խառնուրդի մի մասը։
_Շերտերով շարել ամբողջ պղպեղը տարայի մեջ ու վերջում լցնել մարինադը։
_Վրան ծանրոց դնել, ծածկել կափարիչով և դնել սառնարանը 12 ժամով։
_Մատուցել նախուտեստը ցանկացած ուտեստի, մսի և ձկան, ընթրիքի, տոնական և խնջույքի սեղանի համար:

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կարմիր պղպեղ պատրաստելու հիանալի բաղադրատոմս







