Պղպեղով և լոլիկով լեչո. Յուրաքանչյուր տանտիկին պետք է պատրաստի այս պահածոն գոնե մեկ անգամ, իսկ հետո ուղղակի չի կարողանա առանց սրա պատկերացնել ձմեռը:
Այսօր դժվար է գտնել մեկին, ով չգիտի թե ինչ է լեչոն, ավելին, այս պահածոն ունի տարատեսակ տարբերակներ, որոնցից յուրաքանչյուրը իր յուրահատուկ համն ունի:
Ամեն աշուն տնային տնտեսուհիներից շատերն այս պահածոյից են պատրաստում որպեսզի ամբողջ ձմեռ վայելեն բուլղարական պղպեղի կախարդական համն ու բույրը: Տնական լեչոն լավ է համադրվում բրնձով, մակարոնեղենով և այլ ուտեստներով:

Содержание
Պղպեղով և լոլիկով լեչո. Բաղադրությունը.
- Բուլղարական պղպեղ — 5 կգ
- Լոլիկ — 4 կգ
- Աղ — 2 ճաշի գդալ
- Շաքար — 1 բաժակ
- Բուսական յուղ — 1 բաժակ
- Քացախ (9%) — 2 ճաշի գդալ

Պղպեղով և լոլիկով լեչո. Պատրաստման եղանակը
- Սկզբի համար պետք է նախապատրաստել բանջարեղենը լեչոյի համար: Լավ լվանալ լոլիկը և կտրատել դրանք կտորներով:
- Պատրաստված լոլիկն աղալ մսաղացով կամ բլենդերով:
- Այժմ անցնել բուլղարական պղպեղին: Նախ, պետք է հեռացնել պոչը և սերմերը: Քանի որ այս տարբերակը դասական չէ, կարելի է պղպեղը կտրարտել խորանարդաձև, իսկական դասական բաղադրատոմսում պղպեղը կտրվում է երկարությամբ` 4-6 մասի: Մեր առաջարկած տարբերակով լեչոն շատ ավելի հարմար է ուտելիս:
- Հիմա, պատրաստման համար բոլոր անհրաժեշտ բաղադրիչները մշակելուց հետո, լոլիկի զանգվածը լցնել կաթսայի մեջ, ավելացնել աղ, շաքար, արևածաղկի ձեթ և դնել մարմանդ կրակի վրա: Հասցնել եռման և լցրեք բուլղարական պղպեղը:
- Թողնել, որ բանջարեղենի զանգվածը նորից եռման հասնի և շարունակել եփել 30 րոպե՝ ժամանակ առ ժամանակ խառնելով: Վերջում քացախը լցնել լեչոյի մեջ և խառնել: Եթե պահածոն չեք պատկերացնում առանց կանաչիների, ապա ըստ ցանկության, իհարկե կարող եք ավելացնել, որ լեչոն ավելի բուրավետ լինի:
- Պատրաստի լեչոն լցնել ստերիլիզացված բանկաների մեջ և ամուր փակել ստերիլիզացված կափարիչներով: Բանկաները շրջել գլխիվայր, փաթաթել ծածկոցով և թող ամբողջովին սառչի:
- Սառած բանկաները շարել պահելու համար սառը, մութ տեղում կամ նկուղում և սպասում ենք ձմռանը:

Պղպեղով և լոլիկով լեչոն պատրաստ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կարմիր պղպեղ







