Ռիզոտտո բանջարեղենով. Շատ պարզ և համեղ ուտեստը իտալական խոհանոցից

Ռիզոտտո բանջարեղենով ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Ամենապարզ բաղադրատոմսով հեշտորեն կարող եք պատրաստել ռիզոտտո բանջարեղենով: Սա հիանալի եղանակ է այս իտալական ուտեստը եփելու համար: Դրա համար հազվագյուտ բաղադրիչներ պետք չեն, այնպես որ կարող եք վստահ կերպով փորձարկումներ կատարել:

Անպայման ուշադիր եղեք բրնձի ընտրության հարցում, ռիզոտոյի համար անհրաժեշտ են հատուկ սորտեր՝ արբորիո, վիալոնե նանո կամ կարնարոլի:

Ռիզոտտո բանջարեղենով

Ռիզոտտո բանջարեղենով. Անհրաժեշտ բաղադրիչները

_Բանջարեղենի արգանակ 1 լիտր

_Մի բուռ թարմ ոլոռ

_Փոքր դդմիկ 3 հատ

_Կարնարոլի (կլոր) բրինձ 250 գր

_Ձիթապտղի յուղ 2 ճաշի գդալ

_Պարմեզան պանիր 50 գր

_Սև պղպեղ

_Սոխ 1 հատ

Ռիզոտտո բանջարեղենով

Ռիզոտտո բանջարեղենով. Պատրաստման եղանակը

_Մաքրել և կտրատել սոխը։ Կտրել դդմիկը մեծ խորանարդներով: Պանիրը քերել խոշոր քերիչով։ Արգանակը հասցնել եռման աստիճանի և թողնել թույլ կրակի վրա։

_Տապակի մեջ տաքացնել ձեթը։ Ավելացնել սոխը, տապակել միջին ջերմության վրա՝ պարբերաբար խառնելով և չթողնելով այրվի 8-10 րոպե մինչև թափանցիկանա:

_Ավելացնել բրինձը և տապակել ամեն ինչ միասին, մինչև բրինձը թափանցիկ դառնա և յուրաքանչյուր հատիկի կենտրոնում մնա միայն սպիտակ, անթափանց կետ՝ մոտ 5 րոպե:

_Ավելացնել 1 շերեփ արգանակ, եփել՝ երբեմն խառնելով, մինչև հեղուկի մեծ մասը ներծծվի։

_Ավելացնել ևս 1 շերեփ արգանակ, եփել այս ռեժիմով, մինչև բրինձը փափկի և յուղալի լինի (սակայն, այն պետք է մի փոքր պինդ լինի կենտրոնում):

_Ավելացնել դդմիկը և ոլոռը, խառնել, եփել 1 րոպե։ Կրակից վերցնել, ավելացնել պանիրն ու լավ խառնել։

_Լցնել ապուրի ամանների մեջ, համեմել սև պղպեղով, մատուցել անմիջապես։

Ռիզոտտո բանջարեղենով

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կոլոլակով բրնձով փլավ

Խնդրում ենք Գնահատեք