Նուրբ ռուլետներ կարտոֆիլով և սնկով. Նույնիսկ միս պետք չէ, փաթաթեք ու դրեք ջեռոցը

ռուլետներ կարտոֆիլով և սնկով ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Նուրբ ռուլետներ կարտոֆիլով և սնկով։ Բաղադրատոմսի հետ կապված դժվարություններ գրեթե չկան, բարակ լավաշը հարմար է որպես հիմք, որով ռուլետները փաթաթվում են:

Կարելի է նաև միջուկը փոխել ըստ ձեր ցանկության, բայց սնկով և կարտոֆիլով այն ուղղակի զարմանալի է ստացվում։

ռուլետներ կարտոֆիլով և սնկով

Նուրբ ռուլետներ կարտոֆիլով և սնկով. Հարկավոր են հետևյալ բաղադրիչները

_ կարտոֆիլ 700 գ

_ սունկ 400 գ

_ կարագ 40 գ

_ սոխ 2 հատ

_ թթվասեր 2 ճաշի գդալ

_ աղ, պղպեղ, համեմունքներ, կանաչիներ

_ մածուն 200 գ

_ լավաշ 2 հատ

_ ձու 2 հատ

_ մանանեխ 1 թեյի գդալ

ռուլետներ կարտոֆիլով և սնկով ռուլետներ կարտոֆիլով և սնկով

Նուրբ ռուլետներ կարտոֆիլով և սնկով. Պատրաստման եղանակը

_ Կարտոֆիլը եփել աղ արած ջրի մեջ, տրորել կարագով, ավելացնել սամիթ:

_ Սոխը կտրատել փոքր խորանարդիկներով և տապակել թավայի մեջ մինչև կիսով չափ եփվի, ավելացնել շամպինիոնի կտորները և եփել մինչև պատրաստ լինի:

_ Աղ, պղպեղ անել և ցանել տարբեր համեմունքներ թողնել սառչի:

_ Կարտոֆիլով խյուսին խառնել սունկը և թթվասերը։

_ Լավաշը մասերի բաժանել, դրանց մեջ միջուկը փաթաթել ու դասավորել յուղած կաղապարի մեջ։

_ Մածունը հարել մանանեխի, աղի և պղպեղի հետ։

_ Լցնել ռուլետների վրա այս միջուկը և կաղապարը դնել ջեռոցում։

_ Թխել 180 աստիճանով մոտ 20-30 րոպե։

ռուլետներ կարտոֆիլով և սնկով

Ռուլետները կարելի է մատուցել սառը և տաք վիճակում, երկու տարբերակներն էլ շատ համեղ են և օրիգինալ։ Սոուսը ռուլետներին կծու շունչ է հաղորդում և շատ փափուկ դարձնում։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Լավաշով ռուլետ

Խնդրում ենք Գնահատեք