Ռուլետ աղցան. Ամառային գեղեցիկ և օրիգինալ խորտիկ

Ռուլետ աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Դդմիկով խորտիկ Ռուլետ աղցանը ոչ միայն շատ գեղեցիկ է, այլև համեղ:

Դուք կարող եք փոփոխել միջուկները և ամեն անգամ պատրաստել նոր, օրիգինալ խորտիկ:

Ռուլետ աղցան

Ռուլետ աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Դդմիկ 2 հատ

_Ձու 3 հատ

_Թթվասեր 1 ճաշի գդալ

_Ալյուր 3 ճաշի գդալ

_Աղ 0,5 թեյի գդալ

Միջուկի համար

_Երշիկ կամ եփած հավի միս 100 գր

_Լոլիկ 1 հատ

_Սխտոր 2 պճեղ

_Աղ, պղպեղ, մայոնեզ՝ ըստ ճաշակի

_Կանաչիներ՝ ըստ ճաշակի

_Հալած պանիր 3 հատ

Ռուլետ աղցան

Ռուլետ աղցան

Ռուլետ աղցան. Պատրաստման եղանակը

_Մի դդմիկը կտրատել շրջանակներով, երկրորդը՝ քերել խոշոր քերիչով։

_Երկու վիճակների դդմիկներին աղ անել և թողնել 5 րոպե։

_Քամած դդմիկը քամել, խառնել ձվի, ալյուրի, թթվասերի, աղի և պղպեղի հետ՝ ըստ ճաշակի, զանգվածը լավ խառնել։

_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և լցնել դդմիկի զանգվածը։

_Վրան դնել ավելորդ խոնավությունից չորացրած դդմիկի շրջանակները։

_Թխել 180 աստիճանով մոտ 15-20 րոպե։

_Միջուկի համար պանիրը և սխտորը  քերել քերիչով, խառնել, ավելացնել կանաչին, պղպեղը, համեմունքները, մայոնեզը։

_Հեռացնել թխված դդմիկի վրայից յուղաթուղթը և թողնել սառչի:

_Շերտի վրա տարածել պանրի զանգվածը։

_Հավի միսը կամ երշիկը մանր կտրատել և դնել պանրի երեսին, վրան շարել լոլիկի կտորները, կարող եք օգտագործել տարբեր կանաչիներ և հազար։

_Ամուր ոլորել և սննդային թաղանթով փաթաթել, որից հետո մի երկու ժամով դնել սառնարանը։

Ռուլետ աղցան

Ռուլետ աղցան

Ախորժելի նախուտեստը կտրատեք մասերի և գեղեցիկ շարեք ափսեի վրա։

Շատ համեղ է ստացվում, կարող եք ավելացնել նաև տարբեր կծու սոուսներ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հավով ռուլետ

Խնդրում ենք Գնահատեք