Ռուլետ երշիկ. Պատրաստենք պարզ մթերքներով հաճելի նախուտեստ որը ոչնչով չի զիջի և կփոխարինի երշիկեղենին

Ռուլետ երշիկ ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Առաջարկում ենք պատրաստել Ռուլետ երշիկ: Եթե այս համեղ ու հագեցնող ռուլետը մատուցեք ընտանիքի անդամներն ուղղակի կհիանան համից:

Պարզ մթերքներով համեղ ուտեստը կարելի է կրկնակի բաժին պատրաստել ու թողնել սառնարանում, այն շատ հարմար նախուտեստ է, երբ մի քիչ սով ես զգում, բայց դեռ ճաշի ժամը չի:

Ռուլետ երշիկ պատրաստելու համար մեզ պետք կլինի հավի լյարդ, գազար, կաղամբ:

Ռուլետ երշիկ

Ռուլետ երշիկ. Անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները

— հավի լյարդ 400 — 450 գ

— ձու 1 հատ

— խաշած ձու 2 հատ

— սոխ 1 հատ

— կաղամբ 200 գ

— կանաչ սոխ և կանաչիներ՝ ըստ ճաշակի

— ալյուր 80 — 100 գ

— թթվասեր 100 մլ

— բուսական յուղ, աղ, պղպեղ և համեմունքներ

Ռուլետ երշիկ

Ռուլետ երշիկ. Պատրաստման եղանակը

_ Սոխը և կաղամբը մանր կտրատել, քերել գազարը խոշոր քերիչով։

_ Տաքացնել բուսայուղը և տապակել սոխը մինչև կիսաեփ լինի, ավելացնել գազարը, եփել և լցնել կաղամբը, խառնել և տապակել 5 րոպե։ Աղ եւ պղպեղ անել:

_ Եփած ձվերը կտրատել խորանարդիկներով։

_ Հավի լյարդը խաշել աղ արած ջրի մեջ և կտրատել։

_ Ձվերը խառնում ենք թթվասերի, աղի հետ և մի փոքր հարել խառնիչով։

_ Ավելացնել ալյուր, խառնել մինչև հարթ լինի։

_ Լյարդը, կանաչ սոխը, կաղամբը խառնել գազարի ու սոխի հետ, ավելացնել եփած ձուն, խառնել և աղ ու պղպեղ անել ըստ ճաշակի:

_ Լցնել խմորի մեջ և լավ խառնել, մինչև հարթ լինի:

_ Սիլիկոնե կաղապարը յուղել բուսական յուղով և զանգվածը լցնել մեջը, մի փոքր սեղմել։

_ Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով և թխել 35-40 րոպե։

Ռուլետ երշիկ

Նման խորտիկ կարկանդակը կտրատել շերտերով, վրան ցանել կտրատած կանաչիներ և մատուցել սեղանին: Նախուտեստի հետ կարող եք մատուցել տարբեր սոուսներ, թթու վարունգ և այլն:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հավով ռուլետ

Խնդրում ենք Գնահատեք