Ռուլետ Հավի Կրծքամսով՝ Շատ Համեղ Սառը Նախուտեստ (Տեսանյութ)

ԱՂՑԱՆՆԵՐ

Այսօր շատ հետաքրքիր նախուտեստ ենք պատրաստելու՝ Ռուլետ Հավի կրծքամսով՝ շատ համեղ սառը նախուտեստ։ Ես այլևս երշիկ չեմ գնում, այս ուտեստը գրեթե միշտ առկա է իմ սառնարանում։ Բացի այն որ այն անչափ համեղ է, հագեցնող, նաև հանդիսանում է արագ նախաճաշի, բուտերբրոտների, նաև որևէ ոչ մսային ուտեստի հիանալի լրացում։

Ռուլետ Հավի Կրծքամսով՝ Շատ Համեղ Սառը Նախուտեստ

Ռուլետ Հավի կրծքամսի բաղադրիչները

  • Հավի կրծքամիս — 1 կգ․
  • Հալվող պանիրի — 50 գր․
  • Կարագ — 50 գր․
  • Ձիթայուղ
  • Համեմունքներ՝ կարմիր չիլի պղպեղ
  • Չաման
  • Սխտորի փոշի

Պատրաստման հաջորդականությունը քայլ առ քայլ

  • Ուտեստը պատրաստելու համար հարկավոր է վերցնել հավի կրծքամիս առանց ոսկորի, կարելի միանգամից շատ վերցնել, քանի-որ սառնարանում հնարավոր է երկար պահել
  • Ես վերցրել եմ մեծ և փոքր հավի կրծքամսի կտորներ, դուք էլ այդպես վարվեք, քանի որ դա պատրաստման նրբություն է
  • Այժմ պետք է մարինացնենք հավի կրծքամիսը, որի համար նախ և առաջ հարկավոր է առատորեն համեմել՝ նախ աղով
  • Ապա կարմիր չիլի պղպեղով, եթե կծու չեք սիրում կարող եք այն փոխարինել սովորական կարմիր պղպեղով
  • Քանի-որ առանց ձեռքերի հնարավոր չէ համեղ ուտեստ ստանալ, ես դիմեմ խոհարակական ձեռնոցներիս և սկսեմ համեմել ձեռքով տրորելով

Ռուլետ Հավի Կրծքամսով՝ Շատ Համեղ Սառը Նախուտեստ

  • Չամանի փոշի ենք լցնում
  • Ձիթայուղ ենք ավելացնում և շարունակում ենք տրորել, բոլոր ուղություններով համեմելով
  • Համեմունքների այս փունջը դուք կարող եք փոփոխության ենթարկել ըստ ձեր նախասիրությունների
  • Սխտորի փոշի ենք առատորեն ավելացնում
  • Չորացրած ծիթրոն կամ նույնն է թե օրեգանո ենք ավելացնում՝ խառնելով, կարելի էր նաև այս համեմունքները լանգետի ծեծիչով ծեծել՝ միսը դրանից ավելի փափուկ կստացվի, իսկ համեմունքները ավելի լավ կներքաշվեն, բայց ավելի արագ տարբերակ է, ավարտելուց հետո սննդային թաղանթով փաթաթում ենք և դնում սառնարանը 2 ժամով՝ մարինացվելու
  • Հանում ենք սառնարանից և նախապատրաստում ջեռոցի համար
  • Այժմ փայլաթիթեղի վրա փռում ենք մեծ կտորը, վրան դնում ենք մի կողմից կտրատված կարագ, իսկ մյուս կողքից դնում ենք հալչող պանրի շերտեր, կարագը մեր ուտեստին կտա փափկություն և ջրալիություն, իսկ պանիրը եփվելու ընթացքուն կհալվի և կկփցնի մեր մյուս մսակտորները իրար
  • Այժմ այդ մեծ կտորի վրա դնում ենք մեր փոքր կրծքամսի կտորը, եթե լանգետի նման ծեծած լինեինք մսակտորները ավելի հարմար կլիներ այժմ փաթաթելը
  • Վրան ծորացնում ենք համեմված ձիթայուղը, այժմ փաթաթում ենք և թելով պետք է կապկպենք: Տնտեսական խանութներում վաճառվում են սննդային թելեր, բայց եթե ձեռքի տակ չունեք, կարող եք ցանկացած հաստ թել լավ լվանալ և օգտագործել սննդի մեջ

Ռուլետ Հավի Կրծքամսով՝ Շատ Համեղ Սառը Նախուտեստ

  • Դժվար էր, բայց կապկպեցինք
  • Այժմ փայլաթիթեղով փաթաթենք և ուղարկենք ջեռոց, որի ջերմաստիճանը պետք է լինի 200 աստիճան, և այն մոտ 40 րոպե պետք է եփվի
  • Ջեռոցից հանում ենք, կտրում ենք թելը այն իր գործը ավարտեց և այդպես տաք տաք հնում և փորձում ենք կտրել
  • Եթե այդ պահին եք ցանկանում մատուցել հենց այդպես որպես տաք նախուտեստ, ապա զգուշաությամբ կտրատեք, որպեսզի չքանդվեն մսակտորները
  • Եթե հնարավորություն տաք հավով բուժինինային հովանալու, ևս մի քանի ժամ էլ սառնարանում մնալու, ապա ավելի գեղեցիկ, կոկիկ շերտեր կստանաք, իսկ համը լրիվ ուրիշ կլինի։

Ռուլետ Հավի Կրծքամսով Տեսանյութ

Դե ինչ բարի ախորժակ։

Խնդրում ենք Գնահատեք