Սալորաչրով աղցան. Գայթակղիչ շքեղ ուտեստ

Սալորաչրով աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Սալորաչրով աղցանը ստացվում է շատ օրիգինալ համով, այն հաճախ ներառում են ռեստորանների ամենաթանկ ուտեստների ցանկում։

Այս աղցանը պատկանում է պրեմիում դասին, թեև դրա մեջ թանկարժեք մթերքներ չկան։

Սալորաչրով աղցան

Սալորաչրով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Սալորաչիր 12 — 14 հատ

_Հավի կրծքամիս 1 մասը

_Շամպինիոններ 12 հատ

_Կորեական գազար 100 գր

_Պահածոյացված եգիպտացորեն 5 ճաշի գդալ

_Մայոնեզ 2 ճաշի գդալ

_Սոխ 1 հատ

_Աղ պղպեղ՝ ըստ ճաշակի

Սալորաչրով աղցան

Սալորաչրով աղցան. Պատրաստման եղանակը

_Սոխը կտրատել փոքր խորանարդիկներով և մարինացնել քացախի, շաքարավազի և աղի մեջ (յուրաքանչյուրը 0,5 թ/գդ), լցնել եռման ջուրը և թողնել, որ սառչի։

_Աղցանին ավելացնելուց առաջ քամել։

_Միսը կտրատել խորանարդներով և տապակել փոքր քանակությամբ բուսայուղի մեջ մինչև ոսկե դարչնագույն ու թողնել սառի։

_Սունկը կտրատել կտորներով ու տապակել, նույնպես թողնել սառչի:

_Սալորաչիրը կտրատել փոքր կտորներով:

_Կորեական գազարը մանր կտրատել։

_Միսը, սալորաչիրը, գազարը, սոխը, եգիպտացորենն ու սունկը խառնել։

_Աղ և պղպեղ անել ըստ ճաշակի, համեմել մայոնեզով։

_Մատուցելու համար կարելի է չափաբաժիններով դնել կամ պարզապես մատուցման ափսեի վրա, զարդարել կտրատած գազարով և կանաչիների ճյուղերով։

Սալորաչրով աղցան

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Նոր բաղադրիչով յուրահատուկ համեղ Վինեգրետ

Խնդրում ենք Գնահատեք