Սալորով կարկանդակ. Նուրբ, համեղ, քնքշահամ, արագ պատրաստվող քաղցրավենիք

Սալորով կարկանդակ. ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Սալորով կարկանդակ. Նուրբ, համեղ, քնքշահամ, արագ պատրաստվող քաղցրավենիք:
Երբեք չեմ հոգնում ըստ իմ ընկերուհու բաղադրատոմսի սալորով կարկանդակ պատրաստելուց: Ընտանիքիս անդամները շատ են սիրում այս խմորեղենը, այնպես որ հաճախ են պատվիրում:

Տաք եղանակին մրգային կարկանդակները ավելի հարգի են, քանի որ կարող են առանց կրեմի, ոչ շատ քաղցր և չափազանց համեղ են:

Այնպես որ այս սեզոնին, բաղադրատոմսը օգտակար կլինի: Սալորով կարկանդակ պատրաստելը բավականին պարզ է: Վստահ եմ, որ դուք և ձեր սիրելիները հաստատ կսիրեք այս կարկանդակը:

Սալորով կարկանդակ.

Սալորով կարկանդակ. Բաղադրիչները

  • Ալյուր — 200 գր
  • Կարագ — 150 գր
  • Ձու — 3 հատ
  • Շաքարավազ — 150 գր
  • Վանիլային շաքար
  • Փխրեցուցիչ — 1 թեյի գդալ
  • Սալոր — 400 գր

Սալորով կարկանդակ.

Սալորով կարկանդակ. Պատրաստման եղանակը

  1. Ձվերը կոտրել խորը ամանի մեջ և ավելացնել շաքար, մանրակրկիտ հարել ամանի պարունակությունը խառնիչով:
  2. Ավելացնել փափկացրած կարագի կտորները, ինչպես նաև փխրեցուցիչ և ալյուր:
  3. Հարիչով խառնել ամանի պարունակությունը, մինչև ստացվի համասեռ զանգված: Կարկանդակի խմորը պատրաստ է:
  4. Լվանալ և կիսել սալորները մեջտեղից և հեռացնել դրանց կորիզները:
  5. Կարկանդակ թխելու համար վերցնել 24 սմ տրամագծով բացվող ձևաման, նախքան խմորը դրա մեջ լցնելը, այն ծածկել յուղաթղթով:
  6. Ձևամանը լցնել խմորով և դրա վրա շարել սալորների կեսերով: Պետք չէ դրանք խմորի մեջ խրել, քանի որ կարկանդակը թխելու գործընթացում իրենք իրենց կիջնեն ձևամանի հատակին:
  7. Կարկանդակը դնել ջեռոցում 35-40 րոպե և թխել 180 աստիճանի ջերմաստիճանում:

Սալորով կարկանդակ.

Սալորով կարկանդակը պատրաստ է, թողեք որ սառչի: Որպես զարդարանք, վրան շաղ տալ վանիլային շաքար և մատուցել սեղանին հյուրերի ուրախության համար:

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք