Սառեցրած պանիր. Պարզ մեթոդ, բայց քչերն են օգտագործում

Սառեցրած պանիր ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Սառեցրած պանիր. Պարզ մեթոդ, բայց քչերն են օգտագործում

Պանիրը տարածված ու հարգի մթերք է, որը երբեմն բավական թանկ արժե, և, հետևաբար, երբ մի փոքր կտոր է մնում, ձեռքդ չի գնում այն նետել ​​աղբարկղը:

Բայց պանիրը շուտ փչացող մթերք է: Դրա պահպանման ժամկետը սահմանափակ է:

Եթե ​​այն երկար ժամանակ չօգտագործվի, ապա կբորբոսնի, ինչը նշանակում է, որ վաղ թե ուշ կհայտնվի աղբարկղում:

Այնպես որ,ես փնտրեցի ու գտա պանրի կյանքը երկարացնելու հիանալի միջոց:

Սառեցրած պանիր

Սառեցրած պանիր. Տարբերակ 1

_Այսպիսով, եթե դուք ունեք մի փոքր կտոր պանիր, որը դրված է սառնարանում, որը ոչ ոք չի պատրաստվում ուտել մոտ ապագայում, ապա պարզապես անհրաժեշտ է այն սովորական սառնարանից տեղափոխել սառցարան:

_Կաթնամթերքը, ներառյալ պանիրը, չի կորցնում ոչ համը, ոչ էլ օգտակար հատկությունները՝ սառեցման ժամանակ, բայց այս հնարքը զգալիորեն երկարացնում է պահպանման ժամկետը:

_Հալվելուց հետո պանիրը կարելի է կտրատել ափսեի մեջ (սառեցված պանիրը շատ ավելի հեշտ է կտրել) կամ օգտագործել ցանկացած ճաշատեսակի ավելացնելու համար:

Սառեցրած պանիր

Սառեցրած պանիր. Տարբերակ 2

_Ավելի լավ է պանիրը պահելուց առաջ քերել, լցնել տոպրակի մեջ և սառեցնել արդեն քերած պանիրը:

_Այս մեթոդը ինձ ավելի է դուր գալիս, քան առաջին տարբերակը: Սա մեծապես հեշտացնում է ուտեստների պատրաստումը՝ մակարոնեղեն, պանրով պիցցա և այլն:

_Սառեցված վիճակում քերած պանիրը չի կպչում իրար, չի վերածվում մեկ սառեցված գնդի, մնում է փխրուն:

Սառեցրած պանիր

Օգտագործելուց առաջ այն պետք չէ հալեցնել: Ճաշատեսակի վրա կարելի է անմիջապես շաղ տալ:

Կարելի է սառեցնել ցանկացած պանիր: Ես չեմ սառեցրել միայն հալած պանիր:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տապակած պանիր

Խնդրում ենք Գնահատեք