Սերուցքային աղցան. Ամառային թարմացնող, պարզ և համեղ խորտիկ

Սերուցքային աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Թեթև, բայց շատ շքեղ համով վարունգով Սերուցքային աղցան, այն հիանալի համադրվում է տարբեր կողմնակի ուտեստների և մսային ուտեստների հետ։

Անպայման փորձեք աղցանը, ձեզ անպայման դուր կգա։

Սերուցքային աղցան

Սերուցքային աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Վարունգ 2 հատ

_Կարագ  50 գր

_Աղ պղպեղ՝ ըստ ճաշակի

_Թթվասեր  2 ճաշի գդալ

_Սամիթ՝ ըստ ճաշակի

_Բուսական յուղ 1 ճաշի գդալ

_Սխտոր 1-2 պճեղ

_Խնձորի քացախ 0,5 թեյի գդալ

_Բոքոն 1 հատ

Սերուցքային աղցան

Սերուցքային աղցան. Պատրաստման եղանակը

_Կարագը հալեցնել տապակի մեջ և տապակել բոքոնի կտորները, թողնել սառչի։

_Վարունգները մաքրել, քերել խոշոր քերիչով, աղ անել ու խառնել, թողնել 5 րոպե, որից հետո քամել հյութը։

_Վարունգը մանր կտրատած սամիթի հետ խառնել։

_Թթվասերին խառնել մանրացված սխտորը:

_Վարունգը համեմել թթվասերով, բուսայուղով, լավ խառնել։

_Տապակած բոքոնի և վարունգի զանգվածից սենդվիչներ պատրաստել և մատուցել սեղանին։

Սերուցքային աղցան

Այս սենդվիչները հարմար են ցանկացած մսային նախուտեստների, կողմնակի ճաշատեսակների համար, դրանք կարելի է շատ արագ պատրաստել խնջույքի, հյուրերի հանկարծակի ժամանման և ընտանեկան ընթրիքի համար:

Բավականին օրիգինալ է ստացվում, եթե մայոնեզը խառնեք քաղցր մանանեխի հետ, այս սոուսը ներդաշնակ է վարունգի և սամիթի հետ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

5 արագ նախաճաշ 

Խնդրում ենք Գնահատեք