Սխտորով հաց. Նոր բաղադրատոմս, որը կգրավի ձեզ ու ձեր հյուրերին առաջին իսկ փորձից: Ստացվում է շատ բուրավետ, փափուկ և խրթխրթան հաց:
Այս նախուտեստը պատրաստվում է շատ արագ և հեշտությամբ, իսկ արդյունքում ստացվածը աննկարագրելի համեղ է:

Սխտորով հաց. Անհրաժեշտ բաղադրիչները
- Տաք ջուր 200 մլ
- Շաքար 1 թեյի գդալ
- Աղ 1 թեյի գդալ
- Հում խմորիչ 15 գ
- Արևածաղկի ձեթ 1 ճաշի գդալ
- Կարագ 20 գ
- Ալյուր 2,5 բաժակ

Սխտորով հաց. Պատրաստման եղանակը
- Լցնել տաք ջուրը խորը ամանի մեջ, ավելացնել շաքար, խմորիչ և ամեն ինչ մանրակրկիտ խառնել: Դրանից հետո ավելացնել աղ, լցնել արևածաղկի ձեթ և ավելացնել ալյուր:
- Հունցել փափուկ խմորը, ապա ավելացնել կարագը և ամեն ինչ նորից խառնել: Շարունակել հունցել 6 րոպե: Կափարիչի տակ թողնել կես ժամ:
- Մամլիչով ճզմած սխտորն ավելացնել արևածաղկի ձեթին, խառնել:
- Այնուհետև քսել ջեռոցի տապակը կարագով, խմորը դնել ալյուր ցանած սեղանի վրա, գրտնակել 1-2 սմ հաստությամբ շերտով:
- Դրա վրա քսել յուղի և սխտորի խառնուրդով, շաղ տալ կանաչ սոխ` ըստ ճաշակի: Խմորը կտրել դանակով ուղղանկյուններով:
- Կտորները շարել իրար վրա և կողքով դնել կաղապարի մեջ: 20 րոպե թողնել սրբիչի տակ ուռելու համար: Ցանկության դեպքում քսել դեղնուցով կամ կաթով:
- Թխել 25 րոպե 180 աստիճանով տաքացրած ջեռոցում:

Սխտորով հացը պատրաստ է: Պատրաստեք և հաճույքով վայելեք ամբողջ ընտանիքով:
Բարի ախորժակ:
Եթե սիրում եք ինքնուրույն հաց թխել, ապա կարող եք ծանոթանալ այս բաղադրատոմսին.
Տեսանյութ
Սխտորով հացից ոչ պակաս հետաքրքիր տարբերակ է այս ֆիթնես հացը տեսանյութի







