Սխտորով պղպեղ. Հիանալի նախուտեստ ձմռան համար 

Սխտորով պղպեղ Պահածոներ

Սխտորով պղպեղ. Սա ձմռանը կդառնա ձեր ամենասիրելի նախուտեստներից մեկը: Գոնե մեկ անգամ փորձելով նման ուտեստը, դուք անմիջապես կսիրահարվեք և կրկին ու կրկին կպատրաստեք այն:

Այն կդառնա ձեր սեղանի հաճախակի հյուրը: Վայելեք սրա յուրահատուկ համն ու անկրկնելի բույրը, բուլղարական պղպեղի սիրահարների համար այս բաղադրատոմսը պարզապես աստվածատուր նվեր է:

Սխտորով պղպեղ

Սխտորով պղպեղ. Անհրաժեշտ բաղադրիչներ

Այս քանակությամբ ապրանքներից ստացվում է 3 հատ լիտրանոց բանկա 

_Բուլղարական պղպեղ 2 կգ

_Ջուր 1 լ

_Քացախ 9% 1 բաժակ

_Շաքարավազ 1 բաժակ

_Աղ 2 ճաշի գդալ

_Բուսական յուղ 5 ճաշի գդալ

_Սև պղպեղի հատիկներ 5 հատ

_Մանանեխի հատիկներ

_Մաղադանոս 2 ճյուղ

_Սխտոր 3-4 պճեղ

Ամենահամեղ կարմիր պղպեղը

Սխտորով պղպեղ. Պատրաստման եղանակը

_Սկզբում պատրաստում ենք մարինադը, դրա համար ջուրը լցնել կաթսայի մեջ, լցնել քացախը, ավելացնել շաքար, աղ և բուսական յուղ: Միացրեք կրակը և թողեք, որ մարինադը եռա:

_Այժմ վերցնել պղպեղը, հարկավոր չէ այն կեղևազերծել, պատառաքաղով ամբողջ երկարությամբ մի քանի տեղից ծակծկել, այնուհետև սխտորը կտրել կամայական կտորներով:

_Հենց մարինադը եռա, դրա մեջ պղպեղը լցնել: Խաշել յուրաքանչյուր կողմում մի քանի րոպե:

_Այժմ վերցնել ստերիլիզացված բանկա, ներքևում դնել մի քանի հատիկ պղպեղ, այնուհետև մի գդալ մանանեխի սերմեր, դնել մի քանի ճյուղ մաղադանոս և մի քանի սխտոր:

_Իսկ այժմ, խաշված բուլղարական պղպեղը դնել բանկաների մեջ՝ հասնելով բանկայի կեսին, ավելացնել ևս մի քանի ճյուղ մաղադանոս և մի քանի կտոր սխտոր:

_Լցնել բանկաները տաք մարինադով մինչև վերջ և փակել կափարիչներով:

Սխտորով պղպեղ

Սխտորով պղպեղը պատրաստ է: Ստացվում է համեղ պղպեղ, քաղցր և թթու մարինադի մեջ:Պահածոն կարող է պահվել սենյակային ջերմաստիճանում:

Շատ համեղ է ստացվում:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կարմիր պղպեղ պատրաստելու եղանակ

Խնդրում ենք Գնահատեք