Սխտոր մածունով և Դդմիկով աղցան․ Շատ պարզ և համեղ աղցան

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Արագ և շատ համեղ բաղադրատոմսերի շարքից այսօր պատրաստելու ենք սխտոր մածունով և դդմիկով աղցան։ Դդմիկը օգտագործելու ենք թարմ վիճակում, որը վիտամինների և համի նոր պաշար կավելացնի մեր օրգանիզմում։

Սխտոր մածունով և Դդմիկով աղցան

Դդմիկով աղցան․ բաղադրիչներ

  • Դդմիկ 2 հատ
  • Մածուն 200 գր․
  • Սխտոր 1 պճեղ
  • Սամիթ 1 փունջ

Դդմիկով աղցանի պատրաստման եղանակը

  • Դդմիկը անցկացնում ենք միջին չափի քերիչով, լցնում աղցանամանի մեջ
  • Վրան ավելացնում մածունը, այն կարելի է փոխարինել նաև թթվասերով
  • Ավելացնում ճզմած  սխտորը և մանր կտրտատված սամիթը

Սխտոր մածունով և Դդմիկով աղցան

  • Աղ ավելացնում և լավ խառնում
  • Մատուցելիս զարդարել կանաչիներով
  • Այս սխտոր մածունով և դդմիկով աղցան պատրաստել և մատուցելը շատ հարմար է մսային ուտեստների հետ։

Տեսանյութ

Աղցանի պատրաստման տեսանյութը խնդրեմ

Դե ինչ, պարզ սխտոր մածունով և դդմիկով աղցան արդեն պատրաստեցինք, բարի ախորժակ։

Խնդրում ենք Գնահատեք