Սկեսուրի լեզու սմբուկով նախուտեստ. Մի փոքր կծու բայց միևնույն ժամանակ շատ համեղ

սմբուկով նախուտեստ ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

«Սկեսուրի լեզու» սմբուկով նախուտեստ. Մի փոքր կծու, բայց միևնույն ժամանակ շատ համեղ է, հաճելի կլինի ցուրտ ձմռան երեկոյան տաք խաշած կարտոֆիլի հետ այդպիսի բանկա բացելը … անչափ համեղ է:

Առաջարկում եմ պատրաստել այս բաղադրատոմսով թե գալիք ձմեռվա համար, թե սեզոնին սառնարանում ձեռքի տակ ունենալու համար:

սմբուկով նախուտեստ

«Սկեսուրի լեզու» սմբուկով նախուտեստ. Բաղադրությունը

_Սմբուկ  3 կգ

_Լոլիկ 3 կգ

_Բուլղարական պղպեղ  5 հատ

_Կծու պղպեղ 1 հատ

_Սխտոր 2 գլուխ

_Բուսական յուղ 250 մլ

_Քացախ 9% 100 մլ

_Աղ 6 թեյի գդալ

_Շաքար 7 թեյի գդալ

* Նշված քանակի բաղադրիչներից ստացվում է 6 լիտր նախուտեստ:

սմբուկով նախուտեստ

«Սկեսուրի լեզու» սմբուկով նախուտեստ. Պատրաստման եղանակը

_Սմբուկը կտրատել 1 սմ հաստությամբ օղակներով, իսկ եթե մեծ է, ապա օդակները նույնպես կիսել: Շաղ տալ դրանց վրա մի քիչ աղ, թողնել առնվազն 30 րոպե: Դա արվում է այնպես, որ դառնությունը թողնի բանջարեղենը: Վերջում պետք է չորացնել ստացված հեղուկը:

_Մաքուր լոլիկը կտրել կտորներով: Նույնն անել բուլղարական քաղցր պղպեղի և կծու պղպեղի հետ, նախապես դրանցից սերմերը հեռացնելով:

_Այժմ պետք էմսաղացով աղալ պղպեղը և լոլիկը մսաղացով:

_Սմբուկները լցնել խորը տապակի մեջ և դրանց վրա ավեացնել բուսական զանգվածը: Աղ ավելացնելուց հետո լցնել բուսական յուղ և լավ խառնել: Տապակի պարունակությունը հասցվում է եռման և եփվում 25-30 րոպե:

_Սխտորի գլուխները մաքրել և անցկացնել ճզմիչով:

_Վերջնական պատրաստ լինելուց 5 րոպե առաջ ճզմած սխտորը լցնել տապակի մեջ և ավելացնել քացախը: Զգուշորեն խառնել, առանց վնասելու սմբուկի ամբողջականությունը:

_Պատրաստի նախուտեստը լցնել ստերիլիզացված բանկաների մեջ և փակել ստերիլացված կափարիչներով:

_Փակելուց հետո բանկաները շրջել գլխիվայր և թող սառչի:

Պատրաստված նախուտեստը շարել մառանում և սպասել ձմռանը: Համոզված ենք, որ այս նախուտեստը հիանալի կերպով կփոխարինի արդեն հոգնեցրած աջիկային:

սմբուկով նախուտեստ

«Սկեսուրի լեզու» սմբուկով նախուտեստը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք