Սմբուկը պանրով. Ջեռոցում թխած համեղ նախուտեստ

սմբուկը պանրով ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Այսօր միասին պատրաստենք ջեռոցում թխած սմբուկը պանրով։

Պանրի հետ համադրված ոչ մի բան չի կարող անհամ լինել: Այս ուտեստը հարմար է և՛ ինքն իրենով, և՛ որպես խորոված մսեղենի հավելում։

Նման ուտեստի պատրաստումը ձեր ժամանակից շատ չի խլի։ Բաղադրատոմսը շատ հաջող է, ուստի հուսով եմ, որ այն կգտնի իր կայուն տեղը բաղադրատոմսերի ձեր հավաքածուի մեջ:

սմբուկը պանրով

Սմբուկը պանրով. Բաղադրիչներ

_Սմբուկ 2 հատ

_Կոշտ պանիր 75 գ

_Ձիթապտղի յուղ 1 ճաշի գդալ

_Սխտոր 1 պճեղ

_Արևածաղկի սերմեր՝ ըստ ճաշակի

_Ընկույզ՝ ըստ ճաշակի

_Բարբարիս՝ ըստ ճաշակի

_Չորահացի փշրանքներ 2 ճաշի գդալ

_Աղ՝ ըստ ճաշակի

_Աղացած կարմիր պղպեղ՝ ըստ ճաշակի

Սմբուկ աղացած մսով

Սմբուկը պանրով. Պատրաստման եղանակը

_Սմբուկը կտրատել երկայնքով։ Թխելու համար նախատեսված ամանը յուղել կարագով կամ բուսական յուղով։

_Շարել դրա մեջ բանջարեղենի կտորները: Ծածկել փայլաթիթեղով և թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում մինչև փափկի՝ մոտ 30 րոպե։

_Սմբուկին աղ անել ըստ ճաշակի, ցողել ձիթապտղի յուղով և վրան շաղ տալ չորահաց։ Ավելացնել մի պճեղ աղացած սխտոր:

_Պանիրը կտրատել շերտերով և շարել սմբուկի վրա։ Շաղ տալ արևածաղկի սերմերի, մանրացված ընկույզի և բարբարիսի խառնուրդով։

_Համեմել աղացած կարմիր պղպեղով։

_Ամանը նորից դնել ջեռոցում և թխել 2-3 րոպե, մինչև պանիրը հալվի և թեթև կարմրի։

սմբուկը պանրով

Կարող եք մատուցել անմիջապես կամ փաթաթել փայլաթիթեղի մեջ, դնել տոպրակի մեջ և հետներդ վերցնել պիկնիկի գնալիս։ Ջեռոցում պանրով թխած սմբուկը հիանալի նախուտեստ կլինի հյութալի խորովածի համար։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Խնդրում ենք Գնահատեք