Սմբուկի պահածո՝ խորովածի համով. Սա հաճույքով կվայելեք ձմռանը

Սմբուկի պահածո ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Սմբուկի պահածո՝ խորովածի համով. Այս հետաքրքիր պահածոն շատ սիրվի, որովհետև ունի խորովածի համ: Բայց եթե միսը միշտ չէ, որ հալվում է ձեր բերանում, ապա սմբուկի դեպքում միշտ շահում եք:

Ինչպես մայրս է ասում, ձմռան համար սմբուկի պահածո պատրաստելու համար մեծ փորձ պետք չէ: Եվ այնուամենայնիվ, եթե ես ուզում եմ դա անել ինքնուրույն, ապա բաղադրատոմսը վերհիշելու համար անպայման դիմում եմ նրան: Այս տարի նա մի հետաքրքիր տարբերակի մասին ասաց: Մենք արդեն փորձել ենք և ընտանիքս պատվիրել է մեծ քանակով պատրաստել ձմռան համար:

Ամեն տարի սմբուկի պահածո անպայման պատրաստում ենք, բայց լավ է նոր տարբերակներ փորձել, որ թարմ ու յուրահատուկ համեր զգաք ուրտ եղանակին:

Սմբուկի պահածո

Սմբուկի պահածո՝ խորովածի համով. Անհրաժեշտ բաղադրիչներ

_Սմբուկ 2 հատ

_Սոխ 500 գ

_Սխտոր 1 հատ

_Ջուր 150 մլ

_Աղ 1,5 ճաշի գդալ

_Համեմունք մսի համար 2 թեյի գդալ

_Շաքարավազ 2 ճաշի գդալ

_Քացախ 80 մլ

_Արևածաղկի ձեթ ՝ ըստ ճաշակի

Սմբուկի պահածո

Սմբուկի պահածո

Սմբուկի պահածո՝ խորովածի համով. Պատրաստման եղանակը

_Լվանալ սմբուկները, կտրել ցողունները, մաքրել կեղևը: Պտղամիսը կտրել մեծ խորանարդներով: Մաքրել սոխը, կտրել բարակ կես օղակներով: Սխտորը ճզմել մամլիչով:

_Տաքացված բուսական յուղի մեջ տապակել սմբուկի խորանարդները մինչև փափկեն: Թողնել, որ ամբողջովին սառչեն: Այդ ընթացքում պատրաստել մարինադը` խորը կաթսայի մեջ լցնել ջուրը, շաքարն ու աղը, վրան լցնել քացախը և խառնել:

_Խառնուրդը եռացնել և եփել մեկ րոպե: Դրանից հետո ամբողջովին սառեցնել մարինադը:

_Սմբուկները շերտերով շարել խորը կաթսայի մեջ: Նրանց միջեւ լցնել սոխ, սխտոր և խորովածի համեմունքներ: Մի խնայեք վերջինս:

_Այժմ մարինադը լցնել սմբուկի վրա, սմբուկը ծածկել ափսեով և վրան ծանրոց դնել: Դնել սառնարանում ամբողջ գիշեր: Այս ընթացքում հյութը պետք է առանձնանա:

_Հաջորդ առավոտ ստերիլացնել բանկաներն ու կափարիչները: Բանկաները լցնել սմբուկով, սոխով և սխտորով: Համաչափ լցնել մարինադը: Լայն կաթսայի հատակին սրբիչ դնել: Ծածկել բանկաները կափարիչով, տեղադրել կաթսայի մեջ փռված սրբիչի վրա: Լցնել տաք ջուրը մինչև բանկաների «ուսերին» հասնի: Ցանկալի է կափարիչների վրա որևէ բան դնել, որ չտեղաշարժվեն: Կաթսայի մեջ լցված ջուրը եռացնել: Ստերիլացնել պահածոները 10 րոպե:

_Դրանից հետո զգուշորեն հանել բանկաները և փակել կափարիչները: Փակված բանկաները գլխիվայր շրջել և փաթաթել տաք ծածկոցով: Թող դրանք ամբողջովին սառչեն:

Սմբուկի պահածո

Խորհուրդ ենք տալիս ձմռան համար սմբուկի պահածոն փորձել 3-4 օր հետո: Այդ ընթացքում դրանք ամբողջովին կմարինացվեն, կլինեն բավական փափուկ և բուրավետ: Մատուցեք այս հիանալի խորտիկը և հյուրերը չեն կարող այն տարբերել գրիլի վրա եփված մսից:

Սմբուկի պահածո՝ խորովածի համով պատրաստ է:

Բարի ախորժակ:

ԻՄԱՄ ԲԱՅԱԼԴԻ․ Ամենահամեղ տարբերակը ինձ համար / Имам Баялди / Imam Bayaldi

Խնդրում ենք Գնահատեք