Սմբուկով աղցան ձմռան համար. Պարզ և համեղ պահածո 

Սմբուկով աղցան ձմռան համար Պահածոներ

Ցուրտ եղանակին շատ հաճելի է, երբ կարող ես բացել այսպիսի ախորժելի ու բուրավետ սմբուկով աղցանի մի բանկա և ամառային տաք տրամադրություն ստեղծել:

Առաջարկում ենք պատրաստել այս համեղ պահածոն և ողջ ձմեռ վայելել: Ավելին, այս փակոցի մեծ առավելություններից է այն, որ պատրաստվում է արագ ու հեշտ, անհրաժեշտ է ընդամենը ամեն ինչ կտրատել ու լցնել եփելու: Շատ կարճ ժամանակ պատրաստելուց հետո լցնել բանկաների մեջ:

Ձմռան համար այս պահածոն շատ հարմար է, անցեք գործի:

Սմբուկով աղցան ձմռան համար

Սմբուկով աղցան ձմռան համար. Անհրաժեշտ բաղադրիչները

_Սմբուկ — 2 կգ

_Լոլիկ — 1 կգ

_Քաղցր պղպեղ — 1 կգ

_Սոխ — 1 կգ

_Աղ — 2 ճաշի գդալ

_Շաքար — 1 բաժակ

_Արևածաղկի ձեթ — 2 ճաշի գդալ

_Ջուր — 2 բաժակ

_Քացախ 9% — 70 գրամ

_Սխտոր — 7 պճեղ

Սմբուկով աղցան ձմռան համար

Սմբուկով աղցան ձմռան համար. Քայլ առ քայլ բաղադրատոմս

_Կտրատել լոլիկը:

_Կտրել պղպեղը շերտերով, սոխը` կես օղակներով:

_Կտրեք սմբուկները ոչ շատ փոքր կտորներով:

_Կաթսայի մեջ լցնել լոլիկը, պղպեղը, սոխը և սմբուկը: Ավելացնել աղ, շաքար, արևածաղկի ձեթ և ջուր:

_Մթերքով կաթսան դնել կրակի վրա և թող հասնի եռման, դրանից հետո եփել ևս 20 րոպե:

_Այդ ընթացքում սխտորը մաքրել և լավ մանրացնել:

_20 րոպե հետո ավելացնել սխտորը և քացախը: Թող մի քանի րոպե եփվի և անմիջապես լցնել ստերիլիզացված բանկաների մեջ:

_Ամուր փակել կափարիչները և գլխիվայր շրջելով բանկաները` թող ամբողջովին սառչեն:

_Վերջում պետք է սառը մառանում շարել, որ ավելի լավ պահպանվեն:

Սմբուկով աղցան ձմռան համար

Սմբուկով աղցանը ձմռան համար պատրաստ է: Լավ պատրաստություն տեսեք ձմեռվա համար:

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք