Շատ հեշտ պատրաստվող Ծաղկակաղամբով և Սմբուկով աղցանը շատ համեղ ու նուրբ է ստացվում։

Սմբուկով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
_Սմբուկ 1 հատ
_Քաղցր պղպեղ 1 հատ
_Սոխ 1 հատ
_Ծաղկակաղամբ 300 գր
_Լոլիկ 2 հատ
_Բուսական յուղ 2 ճաշի գդալ
_Կանաչիներ՝ ըստ ճաշակի
_Աղ և սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Սմբուկով աղցան. Պատրաստման եղանակը
_Ծաղկակաղամբը խաշել աղ արած ջրի մեջ 3 րոպե, հանել, սառեցնել և բաժանել ծաղկաբույլերի։
_Մաքրել սմբուկը և կտրատել մեծ խորանարդներով։
_Սոխը կտրատել կիսաօղակներով և մարինացնել 2 ճաշի գդալ կիտրոնի հյութի, մեկ թեյի գդալ շաքարավազի և մի քիչ աղի մեջ, 1 գդալ բուսական յուղ, խառնել և մարինացնել սոխը 10 րոպե։
_Քաղցր պղպեղը կտրատել մեծ կտորներով:
_Լոլիկը բաժանել 2 մասի, հանել սերմերը և շերտերով կտրատել։
_Թղթե սրբիչներով չորացրած սմբուկը տապակել։
_Տապակել քաղցր պղպեղը:
_Սմբուկն ու պղպեղը, ծաղկակաղամբը, լոլիկն ու սոխը խառնել մարինադի հետ, ավելացնել կանաչիներ ըստ ճաշակի, պղպեղ ու աղ անել ըստ ճաշակի, խառնել։
_Աղցանը կատարյալ է օրինակ խորովածի համար՝ այն յուղոտ չէ և համադրվում է հագեցնող ուտեստների հետ։

Բարի ախորժակ
Տեսանյութ
Շատ շքեղ լցոնած սմբուկ







