Սմբուկով աղցանը հիանալի է տոնական սեղանին։ Սմբուկը լավ համ է ստանում ջերմային մշակման ցանկացած ձևով:
Սմբուկը շատ լավ է համադրվում գրեթե ցանկացած այլ մթերքի հետ՝ թե նուրբ սերուցքով, թե մսով, թե նույնիսկ թթու մրգերով ու պանիրով։

Սմբուկով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
_Միջին չափի սմբուկ 3-4 հատ (600 գր)
_Խոշոր աղ 1,5 թեյի գդալ
_Լոլիկ 800 գր
_Ձիթապտուղ՝ առանց կորիզների 100 գր
_Սխտոր 4 պճեղ
_Պանիր 100-120 գր
_Ձիթապտղի յուղ 60 մլ
_Չոր կծու պղպեղի փաթիլներ 1/4 — 1/2 թեյի գդալ
_Կանաչ ռեհան 5 ճյուղ
_Աղ՝ ըստ ճաշակի


Սմբուկով աղցան. Պատրաստման եղանակը
_Սմբուկը մաքրել (ըստ ցանկության) և կտրատել 2 սմ խորանարդներով, համեմել աղով։
_Թավայի մեջ տաքացնել 1-2 ճաշի գդալ ձիթապտղի յուղը, ճզմած սխտորը և սմբուկը։
_Տապակել միջին կրակի վրա 10 րոպե, խառնել 2-2,5 րոպե ընդմիջումներով, ավելի հաճախակի խառնելով, որ սմբուկը շատ չմանրանա։
_Տեղափոխել ափսեի մեջ, թողնել մի փոքր սառչի:
_Լոլիկը կտրատել խորանարդներով, հեռացնել ռեհանի տերևները ճյուղերից։
_Բոլոր բաղադրիչները խառնել սմբուկի հետ, ըստ ճաշակի համեմել աղով և կարմիր պղպեղով, կրկին խառնել։
_Պանիրը մանրացնել և ցանել աղցանի վրա:

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Սմբուկով դդմիկով նոր բաղադրատոմս







