Սմբուկով աղցանի համը շատ նման է սնկով ուտեստների համին, հատկապես, եթե ճիշտ է պատրաստվում:

Սմբուկով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
_Սմբուկ 2 հատ
_Խաշած ձու 5 հատ
_Սոխ 1 հատ
_Աղ՝ ըստ ճաշակի
_Շաքարավազ 1 ճաշի գդալ
_Սովորական կամ տնական մայոնեզ 2 ճաշի գդալ
_Բուսական յուղ՝ տապակելու համար


Սմբուկով աղցան. Պատրաստման եղանակը
_Սմբուկները լվանալ ու թղթե սրբիչներով չորացնել, պոչը հեռացնել։
_Սմբուկը կտրատել խորանարդներով կամ ձողիկներով և խառնել կես ճաշի գդալ աղի հետ։
_Թողնել 30 րոպե, որպեսզի բանջարեղենից դուրս գա հյութը։
_Սոխը կտրատել կիսաօղակներով, խառնել շաքարավազի, աղի, քացախի հետ, լցնել եռման ջուրը (1 բաժակ)։
_Ամեն ինչ խառնել և թողնել մի քիչ, մինչև ջուրն ամբողջությամբ սառչի։
_Այս եղանակը կօգնի չեզոքացնել սոխի դառնությունը և դարձնել այն ավելի փափուկ համով։
_Սմբուկի ձողիկները լցնել մաղի մեջ ու հոսող սառը ջրով ողողել, թողնել մինչև ամբողջ հեղուկը քամվի։
_Տաքացնել բուսայուղը և մաս-մաս տապակել սմբուկը և լցնել թղթե սրբիչի վրա, որ ավելորդ յուղը քամվի։
_Պետք է տապակել այնքան, մինչև փափկի։
_Ձվերը կտրատել շերտերով, սոխը քամել մարինադից։
_Աղցանամանի մեջ խառնել բոլոր բաղադրիչները, աղն ու պղպեղը՝ ըստ ճաշակի, համեմել մայոնեզով և մատուցել։

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Լցոնած սբուկ







