Սմբուկով աղցան. Ամառվա համով պահածո ձմեռվա ընթրիքին

Սմբուկով աղցան Պահածոներ

Սմբուկով աղցան. Սմբուկն ունի չեզոք համ, որի շնորհիվ դրան կարելի է հաղորդել սնկի, մսի և այլ մթերքների համ:

Սմբուկով նախուտեստները պահանջում են ավելի քիչ գումար, ժամանակ և ջանք, և արդյունքը միշտ դուր է գալիս բոլորին։

Սմբուկով աղցան

Սմբուկով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Սմբուկ 2,5 կգ

_Սոխ 200 գր

_Մաղադանոս 1 փունջ

_Սխտոր 1 գլուխ կամ ըստ ճաշակի

_Աղ 1 ճաշի գդալ

_Շաքարավազ 1 թեյի գդալ

_Քացախ 9% 80 մլ

_Բուսական յուղ 150 մլ

Սմբուկով աղցան

Սմբուկով աղցան

Սմբուկով աղցան. Պատրաստման եղանակը

_Սմբուկները լվանալ ու խորանարդներով կտրատել, ջուրը լցնել ու հասցնել եռման աստիճանի, եփել 2 րոպե, որից հետո լցնել մաղի մեջ, որ քամվի։

_Մաղադանոսն ու սխտորը մանր կտրատել, սոխը բարակ կիսաօղակներով կամ պատահական ձևով կտրատել, սա՝ ըստ ցանկության է։

_Սմբուկը խառնել մաղադանոսի, սոխի և սխտորի հետ, ավելացնել աղը, շաքարավազը, քացախը և բուսական յուղը։

_Աղցանը խառնել և լցնել 500 գր բանկաների մեջ։ Այս քանակի մթերքներից ստացվում է 6 բանկա։

_Ծածկել կափարիչներով և դնել սրբիչ փռած կաթսայի մեջ, մինչև ուսերը տաք ջուր լցնել և եռման պահից 15 րոպե ստերիլիզացնել։

_Կափարիչներով ամուր փակել, գլխիվայր շրջել, թողնել սեղանի վրա սառչի։

_Պահել նկուղում կամ պատշգամբում։

Սմբուկով աղցան

Աղցանը ստացվում է բուրավետ, ախորժելի, թեթև, կծու նոտայով, ձեզանից շատ ժամանակ չի պահանջվի, ուստի ավելի շատ եփեք։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Սմբուկով տաք նախուտեստ

Խնդրում ենք Գնահատեք