Սմբուկով խորտիկ օրիգինալ նախուտեստ, որը համով չի տարբերվում սնկով կերակրատեսակներից։
Պատրաստման համար ձեզ հարկավոր է ընդամենը մի քանի մթերք և նվազագույն ծախսած ժամանակ։

Սմբուկով խորտիկ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Սմբուկ 3 — 4 հատ
_Սոխ 1 հատ
_Սխտոր 5 պճեղ
_Սամիթ՝ ըստ ճաշակի
_Աղ 1,5 թեյի գդալ
_Շաքարավազ 1 ճաշի գդալ
_Խնձորի քացախ 4 ճաշի գդալ
_Պղպեղ, անուշաբույր կանաչիներ՝ ըստ ճաշակի
_Բուսական յուղ 3 ճաշի գդալ

Սմբուկով խորտիկ. Պատրաստման եղանակը
_Սմբուկը կտրատել խորանարդներով և խաշել աղ արած ջրի մեջ մոտ 3 րոպե։
_Գդալով հանել և լցնել մաղի մեջ և թողնել, որ լավ քամվի կամ ծանրոց դնել դրանց վրա, թողնել սառչի:
_Սոխը կտրատել բարակ կիսաօղակներով կամ ինչպես ցանկանում եք։
_Խառնել սոխը սմբուկը և քերած սխտորը, որոնք կարող եք ավելի քիչ կամ շատ վերցնել:
_Ավելացնել մանր կտրատած սամիթը և ցանկության դեպքում՝ մաղադանոս։
_Ավելացնել աղը, շաքարավազը, սև պղպեղը ըստ ճաշակի, լցնել քացախը և բուսական յուղը։
_Խառնել աղցանը, ծածկել և դնել սառնարանը 1 ժամ՝ երբեմն խառնելով։

Այսպիսի բուրավետ, հագեցնող խորտիկը կարելի է երկար պահել սառնարանում: Որքան երկար մնա, այնքան ավելի համեղ է դառնալու։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Սմբուկով աղցան 3 հաեղ տարբերակ







