Սմբուկով նախուտեստ. Շատերի կողմից սիրված սմբուկի նախուտեստ «Օղու հետ»: Այս պահածոն առաջինն է վերջանում ձմռանը, քանի որ ամենահամեղն է:
Քանի տեսակ էլ պահածո լինի սեղանին խնջույքի սեղանին, ձեզ կգրավի այս մեկը, որովհետև այն կատարյալ է իր համային փնջով:
Սմբուկով նախուտեստ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Սմբուկ 5 կգ
_Լոլիկ 2 կգ
_Կարմիր բուլղարական պղպեղ 2 կգ
_Մաքրած սխտոր 1 բաժակ
_Քացախ 9% 1 բաժակ
_Աղ 2 ճաշի գդալ
_Շաքար 1 բաժակ
_Բուսական յուղ 500 մլ
_Կարմիր կծու պղպեղ 3 պատիճ
Սմբուկով նախուտեստ. Պատրաստման եղանակը
_Լոլիկը, կարմիր պղպեղը և սխտորը աղալ: Ստացված զանգվածը եռացել:
_Հենց եռա, ավելացնել աղը, շաքարը, բուսայուղը, քացախը և կծու պղպեղը:
_Մինչ խառնուրդը եռում է, սմբուկները կտրատել կտորներով կամ խորանարդներով, ինչպես ցանկանում եք:
_Այնուհետև ավելացնել կտրատած սմբուկները:
_Ամեն ինչ խառնել և եփել մինչև սմբուկները փափկեն (մոտ 30-45 րոպե):
_Պատրաստված խառնուրդը լցնել ստերիլ բանկաների մեջ և փակել:
_Փակված բանկաները ծածկել սրբիչով և թողնել սառչեն:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Լցոնած սմբուկ