Սմբուկով նախուտեստ. Համեղ խորտիկ տապակած կարտոֆիլի հետ մատուցելու համար

Սմբուկով նախուտեստ Պահածոներ

Այսպիսի Սմբուկով նախուտեստ պահոցում ունենալը երաշխիք է, որ երբեք չեք մտածի, թե ինչ հյուրասիրել անսպասելի հյուրերին:

Այս նախուտեստը հաճախ շփոթում են սնկի հետ՝ շատ անսովոր, բուրավետ, ախորժելի, հիանալի հավելում է ցանկացած կողմնակի ճաշատեսակների, մսային ուտեստների համար:

Սմբուկով նախուտեստ

Սմբուկով նախուտեստ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Սմբուկ 2 կգ

_Քաղցր պղպեղ 6 հատ

_Լոլիկ 4 հատ

_Կծու պղպեղ 1 հատ

_Սխտոր 3 գլուխ

_Աղ 2 ճաշի գդալ

_Շաքարավազ 2 ճաշի գդալ

_Քացախ 9% 80 գ

_Բուսական յուղ

Սմբուկով նախուտեստ

Սմբուկով նախուտեստ. Պատրաստման եղանակը

_Սմբուկը կտրատել 1 սմ հաստությամբ շրջանակներով, աղ անել, խառնել և թողնել 30 րոպե։

_Բլենդերով կամ մսաղացով մանրացնել քաղցր ու կծու պղպեղը, լոլիկը։

_Սմբուկը լվանալ սառը ջրով և լավ քամել։

_Տապակել փոքր քանակությամբ բուսայուղի մեջ, մինչև երկու կողմից ոսկե դարչնագույն լինի։

_Կարելի է դրանց վրա ուղղակի յուղ ցողել, խառնել և տապակել չոր տապակի մեջ, որպեսզի ուտեստը չափազանց յուղոտ չլինի։

_Մանրացված բանջարեղենային սոուսը դնել կրակին, ավելացնել շաքարավազը, բերել եռման աստիճանի, եռացնել մի երկու րոպե, լցնել քացախը, խառնել, եռացնել կես րոպե և հանել կրակից։

_Սմբուկի յուրաքանչյուր կտոր պատառաքաղով վերցնել, թաթախել այս սոուսի մեջ և լցնել մաքուր բանկաների մեջ, մի փոքր սեղմելով։

_Երբ ամբողջը դրված է բանկաների մեջ, լցնել սոուսի մնացած մասը և ծածկել կափարիչներով:

_Կաթսայի մեջ փռել սրբիչ, մինչև բանկաների ուսերը տաք ջուր լցնել և եռման պահից 15 րոպե ստերիլիզացնել, եթե վերցրել եք 500 գ տարաներ։

_Փակել կափարիչներով և թողնել սառչեն:

Սմբուկով նախուտեստ

Պահածոները դնել զով սենյակում կամ մառանում:

Նախուտեստը շատ համեղ է, չափավոր կծու և համադրվում է տարբեր կողմնակի ուտեստների հետ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Յուրահատուկ սմբուկով ուտեստ

Խնդրում ենք Գնահատեք