Սմբուկով նախուտեստը միշտ մեծ պահանջարկ ունի, ուստի այս բաղադրատոմսը մեր ամենասիրելիներից է։
Տարբեր բանջարեղեններով մարինացված սմբուկները, հիանալի հավելում կլինեն ճաշի, ընթրիքի և տոնական սեղանի համար:

Սմբուկով նախուտեստ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Սմբուկ 1 կգ
_Գազար 1 հատ
_Սոխ 1 հատ
_Քաղցր պղպեղ 1 հատ
_Սխտոր 4-6 պճեղ
_Աղ 1 թեյի գդալ
_Պղպեղ՝ ըստ ճաշակի
_Շաքարավազ 2 ճաշի գդալ
_Սեղանի քացախ 2 ճաշի գդալ
_Ջուր 2 ճաշի գդալ
_Կանաչիներ՝ ըստ ճաշակի

Սմբուկով նախուտեստ. Պատրաստման եղանակը
_Սմբուկը կտրատել մինչև 5 մմ հաստությամբ շրջանակներով։
_Եթե բանջարեղենը երիտասարդ չէ, ապա պետք է ցանել աղ և թողնել 10 րոպե, հետո լվանալ սառը ջրով, որպեսզի դառնությունը վերանա։
_Քերել գազարը խոշոր քերիչով, կտրատել սոխը բարակ կիսաօղակներով, քաղցր պղպեղը՝ նույնպես կտրատել կիսաօղակներով։
_Սմբուկը քամել և տապակել բուսայուղի մեջ, մինչև ոսկե դարչնագույնը, թողնել սառչի։
_Տապակել գազարը, սոխը և քաղցր պղպեղը։
_Մանրացնել սխտորն ու կանաչիները և խառնել բանջարեղենի հետ։
_Տարայի մեջ դնել սմբուկը և բանջարեղենը շերտերով։
_Մարինադի համար խառնել շաքարավազն ու աղը, քացախն ու ջուրը, լցնել բանջարեղենի վրա։
_Տարան ծածկել կափարիչով և դնել սառնարանը 6 ժամ՝ մարինացնելու համար։

Թարմ, բուրավետ և օրիգինալ նախուտեստ, որը պատրաստվում է պարզ և մատչելի բանջարեղենից։ Եթե կծու եք սիրում, ավելացրեք կծու պղպեղի կտորներ կամ պղպեղի խառնուրդ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Շատ համեղ սմբուկով ուտեստ







