Սմբուկով շնիցել. Շատ համեղ և արագ ստացվող, թեթև ուտեստ

Սմբուկով շնիցել ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Սմբուկով շնիցել. Այս ուտեստը հաջողությամբ զբաղեցնում է իր պատվավոր տեղը տոնական սեղանի վրա, այն մատուցվում է ճաշի կամ ընթրիքի համար:

Բաղադրատոմսը պարզ է, բայց արդյունքը ձեզ հաստատ դուր կգա:

Սմբուկով շնիցել

Սմբուկով շնիցել. Անհրաժեշտ բաղադրիչները

_Սմբուկ 2 հատ

_Ձու 1 հատ

_Ալյուր 1 բաժակ

_Ջուր 1 բաժակ

_Աղ պղպեղ՝ ըստ ճաշակի

_Սխտոր, կանաչիներ՝ ըստ ճաշակի

Լցոնված սմբուկ

Սմբուկով շնիցել

Սմբուկով շնիցել. Պատրաստման եղանակը

_Ձվերը խառնել ջրի կամ կաթի մեջ, ավելացնել աղը, պղպեղը, անուշաբույր կանաչիները և ճզմած կամ չոր սխտորը:

_Զանգվածին ավելացնել ալյուր և խառնելով ստանալ թանձր խմոր:

_Սմբուկները կտրել երկու մասի և յուրաքանչյուր մասը շերտատել:

_Թեթև ծեծել յուրաքանչյուր շերտը, ինչպես թակովի կոտլետների դեպքում, աղ և պղպեղ անել, ցանել համեմը և այլ համեմունքները:

_Բուսայուղը տաքացնել տապակի մեջ:

_Յուրաքանչյուր շերտ թաթախել խմորի մեջ, ապա թավայի մեջ և տապակել երկու կողմից՝ թույլ կրակի վրա:

Սմբուկով շնիցել

Այս ուտեստը անպայման ձեզ դուր կգա: Շնիցելները զարմանալի համ ունեն, փափուկ են և հյութալի: Իսկ, եթե դրանք մարինացնեք սնկի համեմունքով, ապա կստանաք գրեթե սնկի համով շնիցել:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Լցոնած սմբուկ

Խնդրում ենք Գնահատեք