Սմբուկով պահածո. Այն համով նման է սնկի, ձմռանը արագ սպառվող ուտեստներից է
Արդեն բավական ժամանակ է, որ նման բաղադրատոմսերը սիրված են: Դրանցում մի մթերքը փոխարինվում է մյուսով, բայց համը մնում է նույնը:
Սմբուկները հաճախ օգտագործվում են ուտեստին սունկի կամ մսի համ հաղորդելու համար: Սմբուկները չեզոք համով բանջարեղեն են, ուստի դրանց կարող է տրվել նաև այլ համ:

Սմբուկով պահածո. Անհրաժեշտ բաղադրիչները
_Սմբուկ 3 կգ
_Սոխ 300 գ
_Սխտոր 1 գլուխ
_Բուսական յուղ 200 մլ
_Խորովածի համեմունք 15 գ
_Պղպեղ 10 հատ
_Աղ 1,5 ճաշի գդալ
_Շաքարավազ 2 ճաշի գդալ
_Քացախ 9% 70 մլ
_Ջուր 150 մլ

Սմբուկով պահածո. Պատրաստման եղանակը
_Սմբուկները մաքրել և կտրել կտորներով:
_ Ջրի մեջ լցնել մի գդալ աղ և թրմել սմբուկները 15 րոպե:
_Չորացնել կտորները թղթե սրբիչով և տապակել բաժիններով՝ մինչև ոսկե դարչնագույնը:
_Կտրել սոխը կիսաօղակներով:
_Աղը և շաքարը լուծել ջրի մեջ, դնել պղպեղ և դափնու տերև, եռացնել և մեջը լցնել քացախը: Մարինադը դնել սառչելու:
_Սմբուկները, սոխը և սխտորի պճեղները շերտերով դնել տարայի մեջ, ավելացնել համեմունք, լցնել մարինադը, վրան ծանրոց դնել, թողնել ողջ գիշեր:
_Առավոտյան պետք է դասավորել մաքուր բանկաների մեջ, վրան լցնել հյութը, ծածկել կափարիչներով:
_Կաթսայի մեջ սրբիչ փռել, բանկաները շարել մեջը, լցնել ջուրը, ստերիլիզացնել ջրի եռման պահից՝ 10 րոպե (0.5 լ բանկաները):
_Այժմ փակել կափարիչներով և թողնել, որ սառչի: Պահել նկուղում կամ պահարանում:

Աղցանը ստացվում է զարմանալի, իսկական սնկի համով: Ավելացրեք համեմունքներ և կանաչիներ` ըստ ճաշակի: Մատուցելիս ավելացրեք ավելի աղացած սխտոր և վրան ցանեք կտրատած թարմ կանաչիներ:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Սմբուկով տաք նախուտեստ







