Սմբուկով պահածո. Թեթև և յուրօրինակ ուտեստ, որը ամառային շունչ կհաղորդի ձմռանը

Սմբուկով պահածո Պահածոներ

Սմբուկով պահածո. Թեթև և յուրօրինակ ուտեստ, որը ամառային շունչ կհաղորդի ձմռանը

Սմբուկները շատ լավ են համակցվում մսի, բրնձի և հատիկեղենի հետ: Իսկ ձմռանը նրանք հաճելի կլինեն խորովածի հետ:

Սմբուկով պահածո

Սմբուկով պահածո. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Սմբուկ 2 կիլոգրամ
  • Սոխ 0,5 կիլոգրամ
  • Սխտոր 5 պճեղ
  • Խորովածի համեմունք՝ ըստ ճաշակի
  • Ջուր 150 մլ
  • Աղ 1, 5 ճաշի գդալ
  • Շաքար 2 ճաշի գդալ
  • Քացախ (9%) 80 մլ

Սմբուկով պահածո

Սմբուկով պահածո. Պատրաստման եղանակը

  1. Սմբուկը պետք է լվանալ, պոչերը կտրել, կեղևը մաքրել: Մաքրած սմբուկները մեջտեղից կիսել, ապա խոշոր կտորներով կտրատել:
  2. Կտրել սոխը կիսաօղակներով և սխտորը մանրացնել բարակ կտորներով:
  3. Տապակը դնել կրակի վրա, լցնել բուսական յուղ, մեջը շարել սմբուկները:
  4. Տապակել երկու կողմերից, որպեսզի դրանք միայն շագանակագույն լինեն: Լցնել սմբուկները խորը ամանի մեջ և թողնել սառչեն:
  5. Մարինադ պատրաստել. Ջրի մեջ ավելացնել աղ և շաքար, հենց որ դրանք լուծվեն, ավելացնել քացախ:
  6. Թող մարինադը 1 րոպե եռա, մի կողմ դնել, մինչև այն ամբողջովին սառչի:
  7. Մեծ ամանի հատակին դնել սմբուկի շերտ, վրան ավելացնել մի քիչ սխտոր և սոխ, վրան ցանել  համեմունքներ:
  8. Հիմա կրկին դնել սմբուկի, սխտորի և սոխի շերտ: Սառած մարինադը լցնել սմբուկի վրա:
  9. Ծածկել ափսեով և վրան դնել ծանրոց: Ամանը դնել սառնարանում՝ 12 ժամ:
  10. Այդ ընթացքում սմբուկները շատ հյութ կթողնեն, դրանք արդեն կարելի է ուտել:
  11. Բայց, եթե ձմռանը ցանկանում եք վայելել այս ուտեստը, ապա սմբուկները պահածոյացրեք ստերիլ բանկաների մեջ: Սկզբում դնել սոխը, ապա սմբուկը ամուր սեղմել մինչև վերջ:
  12. Յուրաքանչյուր բանկայի մեջ լցնել մարինադ:
  13. Հիմա մնում է ստերիլիզացնել բանկաները: Կաթսայի հատակին մի կտոր փռել, բանկաները դասավորել, ծածկել կափարիչներով և լցնել տաք ջուր, եռացնել, ջուրը եռալուց հետո ստերիլացնել ևս 10 րոպե:
  14. Փակել բանկաները, շրջել գլխիվայր և փաթաթել, թողնել մինչև սառչի:

Սմբուկով պահածո

Նման պահպանումը հիանալի կերպով կպահպանվի նույնիսկ սենյակային ջերմաստիճանում:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Յուրատուկ սմբուկով ուտեստ

Խնդրում ենք Գնահատեք