Սմբուկով պահածո. Խորովածի համի նմանվող հետաքրքիր ուտեստ

Սմբուկով պահածո Պահածոներ

Սմբուկով պահածո պատրաստելու ամենահամեղ բաղադրատոմսերից մեկը:

Սմբուկը ստացվում է սնկի համով։ Միակ տարբերությունն այն է, որ այսպիսի «սնկերը» շատ ավելի քիչ կարժենան։

Սմբուկով պահածո

Սմբուկով պահածո. Անհրաժեշտ բաղադրիչները

_Սմբուկ 3 կգ

_Սոխ 300 գր

_Բուսական յուղ 200 մլ

_Սխտոր 2-3 գլուխ

_Համեմունք խորովածի համար 15 գր

_Ջուր 150 մլ

_Պղպեղի հատիկներ 10 հատ

_Դափնու տերև 3 հատ

_Աղ 1,5 ճաշի գդալ

_Շաքարավազ 2 ճաշի գդալ

_Քացախ 9% 70 մլ

Սմբուկով պահածո

Սմբուկով պահածո

Սմբուկով պահածո. Պատրաստման եղանակը

_Սմբուկների կեղևը մաքրել և կտրատել, թրջել աղաջրի մեջ, դառնությունը դուրս գալու համար:

_Սմբուկի կտորները խմբաքանակներով տապակել մինչև ոսկեգույն դառնալը՝ երկու կողմից:

_Մարինաջրի համար ջրի մեջ լուծել աղն ու շաքարը, ավելացնել պղպեղն ու դափնու տերևը, եռալուց հետո եփել 2 րոպե և հետո վարցնել կրակից։

_Ավելացնել քացախը և խառնել։

_Մեծ տարայի մեջ լցնել սմբուկը և սոխը շերտերով, ցանել մանրացված սխտորը և սնկի համեմունքները:

_Լցնել մարինաջուրը, ծածկել կափարիչով, վրան դնել ծանրոց և թողնել մարինացվի 12 ժամ:

_Սմբուկները սոխով լցնել բանկաների մեջ, մի քիչ սեղմել, լցնել մարինադը, ծածկել կափարիչներով։

_Բանկաները դնել կաթսայի մեջ փռած սրբիչի վրա, տաք ջուր լցնել, մինչև բանկաների ուսերը։

_Ջուրը եռացնելու պահից 10 րոպե մանրէազերծել։

_Փակել կափարիչներով, թողնել սառչի և տեղափոխել նկուղ կամ մառան:

Սմբուկով պահածո

Այս ուտեստը կարելի է պատրաստել ամեն օրվա համար, խորտիկը կպահվի մոտ 10 օր սառնարանում։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Սմբուկով տաք նախուտեստ

Խնդրում ենք Գնահատեք