Վաղուց ավանդական է դարձել Սմբուկով պահածո, ինչպես նաև տարբեր աղցաններ և խորտիկներ պատրաստելը։
Այս բաղադրատոմսը ձեզ կօգնի պատրաստել համեղ ուտեստ, որը կարելի է դնել անգամ տոնական սեղանին։

Սմբուկով պահածո. Անհրաժեշտ բաղադրիչները
_Սմբուկ 1 կգ
_Բուլղարական պղպեղ 150 գր
_Լոլիկ 300 գր
_Սխտոր 1 գլուխ
_Բուսական յուղ 20 գր
_Աղ 1 թեյի գդալ
_Շաքարավազ 2 ճաշի գդալ
_Քացախ 9% 1 ճաշի գդալ
_Մաղադանոս՝ ըստ ճաշակի

Սմբուկով պահածո. Պատրաստման եղանակը
_Սմբուկն օղակներով կտրատել ու աղ ցանել, խառնել ու մի քիչ թողնել։
_Քաղցր պղպեղը, սխտորը, լոլիկը բլենդերով մանրացնել։
_Ըստ ցանկության կարելի է ավելացնել ևս մեկ կծու պղպեղ։
_Մանրացված զանգվածը խառնել աղի և շաքարավազի, բուսայուղի հետ և հասցնել եռման աստիճանի, մի քանի րոպե եփել մարմանդ կրակի վրա։
_Սմբուկի հյութը քամել և մաս-մաս տապակել թավայի մեջ։
_Ավելի լավ է սմբուկները բուսայուղով ցողել, խառնել, հետո տապակել։
_Ստերիլիզացված բանկաների մեջ սկզբում լցնել մի քիչ սոուս, այնուհետև սմբուկի շերտ, նորից լցնել սոուս, այսպիսով, լցնել բանկան մինչև վերջ:
_Ծածկել կափարիչներով և դնել կաթսայի մեջ՝ սրբիչի վրա։
_Տաք ջուրը լցնել մինչև բանկաների ուսերը և ստերիլիզացնել այն պահից, երբ ջուրը եռա՝ 10 րոպե։
_Փակել կափարիչներով, շրջել բանկաները և ծածկել սրբիչով, մինչև սառչի:
_Պահել զով տեղում։

Նախուտեստը ստացվում է պարզապես արքայական, այն հիանալի համադրվում է ցանկացած կողմնակի ուտեստների և ճաշատեսակների հետ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Իմամ բայալդի







