Ձմռան համար այս հրաշալի սմբուկով պահածո աղցանը, շատ համեղ և օրիգինալ նախուտեստ է, որն ավելի շատ նման է սնկով ուտեստի:

Սմբուկով պահածո. Անհրաժեշտ բաղադրիչները
_Սմբուկ 6 կգ
_Սամիթ 1 հատ
_Մաղադանոս 1 հատ
_Թարմ ռեհան 1 փունջ
_Կծու պղպեղ 40 գր
_Սխտոր 150 գր
_Բուսական յուղ 400 մլ
_Քացախի 70% 2 ճաշի գդալ
_Ջուր 6 լ
_Աղ 110 գր մարինադի մեջ և ևս 1 ճ/գ բանկայի մեջ

Սմբուկով պահածո. Պատրաստման եղանակը
_Սմբուկները լավ լվանալ, պոչերը կտրել, 15 րոպե թրջել սառը ջրով։
_Կտրել խորանարդներով:
_Ջուրը եռացնել ու ավելացնել աղը, սմբուկը, եռալուց հետո 7 րոպե եփել ու լցնել քամոցի մեջ, որ ջուրը լավ քամվի։
_Կանաչիները, սխտորն ու կծու պղպեղը մանր կտրատել։
_Կարելի է ավելացնել կանաչիները և համեմունքները ըստ ձեր ճաշակի:
_Այս զանգվածը խառնել տաք սմբուկների հետ, ծածկել և թողնել մի փոքր սառչի։
_800 գրամանոց 10 հատ բանկա է ստացվում:
_Աղցանը բանկաների մեջ լցնելուց առաջ կարելի է համտեսել դրանցից առանձնացող հյութը և եթե աղը բավական չի, ավելացնել։
_Կարելի է ավելացնել ավելի շատ քացախ և լավ խառնել։
_Բուսական յուղը տաքացնել, լցնել սմբուկները, եփել մոտ 10 րոպե, որպեսզի բանջարեղենը տաքանա։
_Լցնել բանկաների մեջ, ավելացնել հյութը և փակել կափարիչներով:
_Բանկաները շրջել, փաթաթել սրբիչով ու թողնել, որ ամբողջովին սառչի։
_Պահել նկուղում կամ պահարանում։

Փորձեք պատրաստել այս բաղադրատոմսը և հաստատ չեք զղջա, նման նախուտեստը պարզապես արքայական է, այն հիանալի համադրվում է տարբեր կողմնակի ուտեստների և ճաշատեսակների հետ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Սմբուկով տաք նախուտեստ







