Սմբուկով պղպեղի մարինադ

Սմբուկով պղպեղի մարինադ Պահածոներ

Սմբուկով պղպեղի մարինադ
Քանի դեռ սմբուկի և պղպեղի սեզոնը չի անցել, անպայման պատրաստեք այս համեղ, օրիգինալ բաղադրատոմսը: Մարինադն աներեւակայելի համեղ է ստացվում, իսկ պղպեղն ու սմբուկն աներևակայելի հաճելի են համադրվում: Ձմռան համար պատրաստվող այս խորտիկը շատ համեղ է ստացվում:

Սմբուկով պղպեղի մարինադ

Սմբուկով պղպեղի մարինադ. Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Կանաչիներ ըստ ցանկության
  • Սմբուկ 2 կգ
  • Բուլղարական պղպեղ 2 կգ
  • Սխտոր 100 գ

Սմբուկի ջուր

  • Ջուր 3 լ
  • Աղ 1 ճաշի գդալ

Մարինադ

  • Ջուր 1 լ
  • Աղ 50 գ
  • Շաքարավազ 150 գ
  • Բուսական յուղ 200 գ
  • 230 գ 4-5% խնձորի քացախ (150-160 գ 6%; 100-110 գ 9%);
  • Դափնու տերև 3-4 հատ
  • Բուրավետ պղպեղ 15 հատ

Սմբուկով պղպեղի մարինադ

Սմբուկով պղպեղի մարինադ. Պատրաստման եղանակը

  1. Սմբուկներից հեռացնել կեղևը, այնուհետև ջուրը լցնել կաթսայի մեջ, այնտեղ աղ լցնել, խառնել: Կտրել սմբուկները 1,5 սմ կտորներով, լցնել աղաջրի մեջ և թողնում 20-30 րոպե:
  2. Մանրակրկիտ մաքրել պղպեղը և կտրել մեծ շերտերով:
  3. Խոր կաթսայի մեջ լցնել ջուրը, աղ ու շաքար, ավելացնել բուսական յուղ և քացախ: Ավելացնել նաև դափնու տերևներ և պղպեղի հատիկներ ու հասցնել եռման:
  4. Այժմ, հերթով, պետք է այս եռման հեղուկի մեջ մեկ րոպեով գցել պղպղեները և աղաջրից հանած սմբուկները:
  5. Մարինադի մեջ թեթև խաշված այս պղպեղը լցնել մի ամանի մեջ, իսկ սմբուկները՝ առանձին ամանի մեջ:
  6. Այժմ վերցնում ենք պահածոյի բանկաները, ներքևում դնել սմբուկներ, ապա քաղցր պղպեղը, մի քանի սխտորի շերտիկ և ցանկության դեպքում` կանաչիներ ենք ավելացնում: Այսպես շարել բանկաներում շերտերը մինչև բոլոր բաղադրիչների սպառումը:
  7. Քամված մարինադը նորից լցնել տապակի մեջ և թողնել, որ կրկին եռա: Լցնել բանկաները մարինադով: Դրանից հետո մենք վերցնել մեծ կաթսա. տակը սրբիչ փռում և բանկաները դնում մեջը:
  8. Բանկաների վրա դնել կափարիչներ, կաթսայի մեջ տաք ջուր լցնել, տակը ցածր կրակ վառել, հասցնել եռման և ստերիլիզացնել 10-12 րոպե: Եթե 500 մլ բանկա է`15 րոպե, 700 մլ-ի դեպքում`20 րոպե:
  9. Դրանից հետո եռացող ջրից զգուշորեն հանել բանկաները և փակել դրանք: Շրջել գլխիվայր և փաթաթած թողեք, մինչև սառչի:

Սմբուկով պղպեղի մարինադ

Սմբուկով պղպեղի մարինադը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Կարմիր պղպեղ պատրաստելու հիանալի բաղադրատոմս առանց էսենցիայի / կարմիր բիբար

Խնդրում ենք Գնահատեք