Սմբուկով ռուլետիկներ. Կծու, համեղ և շատ ախորժելի նախուտեստ, որը դուք անպայման կսիրեք և կպատրաստեք ամեն տարի։

Սմբուկով ռուլետիկներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Սմբուկ 2,5 կգ
_Քաղցր պղպեղ 250 գր
_Սխտոր 150 գր
_Կծու պղպեղ, մաղադանոս, ռեհան, համեմ՝ ըստ ճաշակի
_Աղ 1/3 թեյի գդալ
_Բուսական յուղ 200 մլ
Մարինադը պատրաստելու համար
_Ջուր 500 մլ
_Աղ 2 թեյի գդալ
_Շաքարավազ 2 ճաշի գդալ
_Քացախ 9% 5 ճաշի գդալ


Սմբուկով ռուլետիկներ. Պատրաստման եղանակը
_Բաղադրիչների նշված քանակից ստացվում է 500 գր 4 բանկա:
_Սմբուկներըը կտրատել բարակ շերտերով, ցողել բուսայուղով և տապակել, մինչև երկու կողմից ոսկե դարչնագույն լինի։
_Բոլոր կանաչիները, որոնք վերցրել եք ըստ ճաշակի, մանրացնել, կարելի է վերցնել կես փունջ։
_Կծու պղպեղը և սխտորը մանրացնել բլենդերով, խառնել կանաչիների և աղի հետ։
_Սմբուկի յուրաքանչյուր շերտիկի վրա քսել կանաչիների և սխտորի խառնուրդով, ռուլետաձև փաթաթել:
_Փաթաթված սմբուկները դասավորելով՝ շարել բանկաների մեջ:
_Մարինադի համար նշված քանակությամբ ջրի մեջ լուծել աղն ու շաքարը, եփել մի քանի րոպե և լցնել քացախը, եփել 0,5 րոպե։
_Մարինադը լցնել բանկաների մեջ, ծածկել կափարիչներով և դնել կաթսայի մեջ սրբիչի վրա, լցնել տաք ջուրը, մինչև բանկաների ուսերը:
_Ջուրը եռալուց հետո 20 րոպե մանրէազերծել։
_Կափարիչները ամրացնել, բանկաները շրջել և փաթաթել սրբիչով թողնել, մինչև սառչեն։
_Պահել նկուղում կամ մառանում:


Համեղ, բուրավետ սմբուկները պարզապես հիանալի նախուտեստ են և տոնական սեղանի հավելյալ ուտեստ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Լցոնած սմբուկ







