Սմբուկով և պղպեղով պահածո. Հետաքրքիր ձևավորված այս ուտեստը կզարդարի ձեր տոնական սեղանը
Նման նախուտեստը ոչ միայն գեղեիկ հավելում կլինի տոնական սեղանին, այն կդառնա ձեր ամենասիրելի խորտիկներից մեկը: Քաղցր պղպեղով սմբուկները ստացվում են չափավոր կծու և թեթև համով:

Սմբուկով և պղպեղով պահածո. Անհրաժեշտ բաղադրիչները
_Քաղցր պղպեղ 1 կգ
_Սմբուկ 1 կգ
_Սամիթ 1 փունջ
_Մաղադանոս 1 փունջ
_Սխտոր 20 պճեղ
_Դափնու տերև 2 հատ
_Անուշահոտ պղպեղ 4 հատ
_Սև պղպեղ 12 հատ
_Ջուր 300 մլ
_Շաքար 100 գ
_Աղ 1 ճաշի գդալ
_Քացախ 9% 40 մլ


Սմբուկով և պղպեղով պահածո. Պատրաստման եղանակը
_Սմբուկները մաքրել և բանջարեղենի մաքրիչով կտրել շերտերով: Եթե դառնություն կա, կարող եք դրանք թրջել աղ արած ջրի մեջ:
_Մաքրել պղպեղի պոչերը, զգուշորեն կտրելով դրանք, պահպանելով պղպեղը ամբողջական:
_Պղպեղը մի քանի րոպե թողնել եռացրած ջրի մեջ, փափկելու համար:
_Սմբուկի շերտերը չորացնել թղթե սրբիչներով և երկու կողմից տապակել բուսական յուղով:
_Սխտորը ճզմել և խառնել մանր կտրատած կանաչիներին:
_Սմբուկի յուրաքանչյուր շերտի վրա քսել սխտոր-կանաչի զանգվածը և փաթաթել:
_Յուրաքանչյուր պղպեղ լցոնել այդ գլանափաթեթներով:
_Ստերիլիզացված բանկաների մեջ մի քանի անուշահոտ պղպեղ դնել կանաչի, սխտոր, պղպեղ, դափնու տերև:
_Այժմ լցոնված պղպեղները շարել:
_Եփել մարինադը աղով և շաքարով, քացախով, լցնել բանկաների մեջ:
_Բանկաները ծածկել կափարիչներով, դրանք դնել կաթսայի մեջ դրված սրբիչի վրա և տաք ջուր լցնել մինչև բանկաների ուսերը:
_Մանրէազերծել այն պահից, երբ ջուրը արդեն եռում է՝ 40 րոպե:
_Փակել կափարիչները, շրջել բանկաները, փաթաթել և թողնել մինչև սառչեն:
_Պահել նկուղում կամ պահարանում:


Երբ մենք բացում ենք բանկան, կտրատում ենք պղպեղը և գեղեցիկ դնում մատուցման ափսեի վրա՝ շքեղ հյուրասիրությունը պատրաստ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Յուրահատուկ սմբուկով ուտեստ







